Առաջարկում ենք պատրաստել Թթու վարունգ քրքումով և անուշահոտ համեմունքներով։
Դա կլինի պարզապես զարմանալի, համեղ խորտիկ ցանկացած տոնական սեղանին և միայն ճաշի և ընթրիքի համար:

Թթու վարունգ քրքումով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Վարունգ 1,5 կգ
_Մանանեխի սերմեր 2 ճաշի գդալ
_Քրքում 1 թեյի գդալ
_Սոխ 2 հատ
_Բուրավետ պղպեղ 2 ճաշի գդալ
_Պղպեղի հատիկներ 0,5 թեյի գդալ
_Դափնու տերև 4 հատ
_Շաքարավազ 1,5 բաժակ
_Աղ 3 ճաշի գդալ
_Խնձորի, բրնձի կամ սեղանի քացախ 200 մլ
_Ջուր 300 մլ


Թթու վարունգ քրքումով. Պատրաստման եղանակը
_Վարունգը կտրատել հաստ շրջանակներով, սոխը՝ կիսաօղակներով։
_Աղ անել բանջարեղենին, նախ ցանել աղի մի մասը, խառնել և նոր միայն ավելացնել մնացածը, այսպես՝ վարունգները լավ են համեմվում:
_Բանջարեղենը 3 ժամ ծանրոցի տակ թողնել, որ վարունգը դառնա խրթխրթան։
_Ստացված հյութը քամել, վարունգները լվանալ ջրով և թողնել քամվի:
_Ավելացնել շաքարավազը, քացախը, մի քիչ ջուր՝ եթե չեք սիրում քացախի ուժեղ համը, դափնու տերև, տարբեր տեսակի պղպեղ և քրքում, սխտորի 5 պճեղ։
_Վարունգները տաքացնել 2 — 3 րոպե և լցնել ստերիլիզացված բանկաների մեջ, կափարիչները ամրացնել, շրջել ու թողնել սառչի։
_5 օր հետո կարելի է արդեն փորձել, բայց ավելի լավ է թողնել մինչև ձմեռ։
_Ըստ ցանկության կարող եք ավելացնել ցանկացած կանաչի, կծու պղպեղ և թխած քաղցր պղպեղ, կստացվի բանջարեղենային ասորտի։
_Պահել նկուղում կամ մառանում:

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Բրոկոլի ենք թթու դնում







