Թթու վարունգ. Համեղ նախուտեստ տարբեր առիթների համար

Թթու վարունգ Պահածոներ

Այս պահածոյացված Թթու վարունգի բաղադրատոմսը շատ պարզ է:

Ամեն ինչ արվում է շատ արագ, բայց արդյունքը ձեզ անպայման դուր կգա: Նման կերպ պատրաստված վարունգները հիանալի են որպես խորտիկ, որպես աղցանների, ապուրների, կարկանդակների միջուկներ:

Թթու վարունգ

Թթու վարունգ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Մանր վարունգ մոտ 630 գր

_Սամիթի ճյուղեր և հովանոցներ՝ ըստ ճաշակի

_Սխտոր 1 պճեղ

_Կծու պղպեղ մի քանի կտոր՝ ըստ ճաշակի

_Դափնու տերև 1 հատ

_Պղպեղի հատիկներ 7-10 հատ

_Ջուր մոտ 450 մլ

_Աղ 15 գր

_Շաքարավազ 30 գր

_Սեղանի քացախ 9% 30 մլ

Թթու վարունգ

Թթու վարունգ

Թթու վարունգ. Պատրաստման եղանակը

_Մթերքի այս ծավալը տրվում է 1 լիտրանոց բանկայի համար։

_Այսպես կկարողանաք ճշգրիտ հաշվարկել անհրաժեշտ մթերքների քանակը:

_Բանկաների մեջ լցնել սամիթն ու սխտորը, դափնու տերևը, պղպեղի հատիկները։

_Վարունգը շարել բանկաների մեջ։

_Վրան լցնել աղը, շաքարավազը, ավելացնել քացախը՝ 3 ճաշի գդալ։

_Բանկաները լցնել սառը ջրով, ծածկել կափարիչներով:

_Կաթսայի մեջ սրբիչ փռել, բանկաները դնել, մինչև ուսերը տաք ջուր լցնել։

_Կաթսայի մեջ ջուրը եռալուց հետո 10 րոպե մանրէազերծել, կափարիչներով ծածկած։

_Դրանից հետո կափարիչներն ամուր փակել, բանկաները շրջել, ծածկել սրբիչով և թողնել, որ ամբողջովին սառչի։

_Պահածոն պահել նկուղում կամ մառանում։

Թթու վարունգ

Այսպիսի համեղ թթու վարունքը միշտ կօգնի ձեզ, երբ սեղանին ավանդական նախուտեստ է հարկավոր կամ պետք է տոների համար դասական աղցաններ պատրաստել:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Բրոկոլի ենք թթու դնում

Խնդրում ենք Գնահատեք