Թույլ թթվեցրած վարունգ. Արագ պատրաստվող խթրխթրան վարունգի բաղադրատոմս

Թույլ թթվեցրած վարունգ Պահածոներ

Այս բաղադրատոմսով մենք կներկայացնենք, թե ինչպես ենք թույլ թթվեցրած վարունգ պատրաստում: Ստացվում են խրթխրթան, գեղեցիկ, թույլ աղի վարունգներ:

Ամենակարևորն է, որ դուք կարող եք արագ և հեշտությամբ պահածոյացնել դրանք, չէ՞ որ բոլորս սիրում ենք վարունգները ցանկացած ձևով` թարմ աղցանի մեջ, թթու դրած, մարինացված և այլն:

Թույլ թթվեցրած վարունգ
Թույլ թթվեցրած վարունգ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Վարունգ — 1 կգ (ավելի լավ է փոքր, նույն չափի վերցնել)

_Սխտոր — 1 գլուխ

_Սամիթ — 4−5 ճյուղիկ (թարմ, հովանոցներով)

_Աղ — 3 ճաշի գդալ

_Շաքար — 1 ճաշի գդալ

_Մեխակ — 10−12 հատ

_Սև պղպեղ `10−12 հատ

_Թթու դնելու տարա և որևէ ծանրոց

թույյլ թթվեցրած վարունգ

Թույլ թթվեցրած վարունգ. Ինչպես պատրաստել

_Թրջել վարունգները սառը ջրի մեջ մի քանի ժամ: Բայց եթե դրանք անմիջապես բանջարանոցից են, ապա կարող եք անմիջապես սկսել թույլ թթվեցրած վարունգների պատրաստումը:

_Վարունգների եզրերը կտրել, այդպես դրանք ավելի արագ աղ կստանան: Մաքրել սխտորը, պճեղները կտրել 2-3 մասի: Լվանալ սամիթի ցողունները, թող ցամաքեն:

_Կաթսայի կամ տարայի ներքևի մասում, որում պետք է պատրաստվեն թույլ թթվեցրած վարունգները, դնել սխտորի կեսը, սամիթի ցողունների կեսը, մեխակի մի քանի հատիկ և սև պղպեղի հատիկներ:

_Այժմ շարել վարունգները: Կարելի է անել 2-3 շերտով: Եթե ​​միանգամից մեծ քանակությամբ եք թթու դնում, ապա, վարունգի շերտերի արանքում դրեք սամիթի ցողուններ և սխտոր:

_Վարունգների վերեւում լցնել մնացած համեմունքները` սխտոր, մեխակ, պղպեղ և սամիթի ցողուններ:

_Եռացնել ջուրը: Դուք պետք է այնքան ջուր վերցնեք, որ այն ծածկի բոլոր վարունգները: Հիշեք, որ թթվելու ընթացքում վարունգները խոնավություն են անջատելու, այնպես որ տարայի մեջ հեղուկի ծավալը մի փոքր կավելանա: Եվ այսպես առանձին տարայի մեջ խառնել աղը, շաքարավազը և եռացրած ջուրը, մինչև որ ամեն ինչ լուծվի: Լցնել վարունգով ամանի մեջ:

_Անհրաժեշտ է ամանի վրա դնել որևէ կափարիչ, որի վրա պետք է ծանրոց դնել, օրինակ բանկայով ջուր: Թողնել սենյակային ջերմաստիճանում 1 օր:

_Մի օր անց, թույլ թթվեցրած վարունգները պատրաստ են: Դատարկել ջուրը, վարունգները տեղափոխել ամանի մեջ և պահում սառնարանում:

Այսպիսով, արագ կարելի է պատրաստել թույլ թթվեցրած վարունգ: Դրանք միշտ գերազանց են ստացվում:

Թույլ թթվեցրած վարունգ

Վարունգները պատրաստ են:

Կարելի է խաշել թարմ կարտոֆիլը, դրա հետ մատուցել վարունգները և վայելել ամառը:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք