Թունաձկով Թարմ Կաղամբով աղցան․ Շատ նուրբ և անկրկնելի համով աղցան

ԱՂՑԱՆՆԵՐ

Այսօր ընթրիքին պատրաստելու ենք կաղամբով թարմ աղցան, որը վիտամիններով շատ հարուստ է և շատ պարզ՝ պատրաստման մեջ։

Թունաձկով Թարմ Կաղամբով աղցան

Կաղամբով թարմ աղցան․ Բաղադրիչներ

_Թարմ կաղամբ

_Մարինացված ձկան ֆիլե՝ ծովատառեխ կամ թունաձուկ

_Չերի լոլիկ, կարելի է նաև սովորական

_Թարմ կանաչի

Կաղամբով թարմ աղցան․ Պատրաստման եղանակ

_Կաղամբը մանր կտրատել, եթե մատղաշ չէ կաղամբը ապա աղով կարելի է տրորել ձեռքով մինչև փափկի,

_Ձկան ֆիլեն խորանարդաձև կտրտատել և ավելացնել կաղամբի վրա,

_Լոլիկը խորանարդաձև կտրատել և ավելացնել աղցանին,

_Աղ  և պղպեղ անել,

Թունաձկով Թարմ Կաղամբով աղցան

_Քանի-որ ձուկը իր յուղի մեջ է լրացուցիչ ձիթայուղ չենք ավելացնում աղցանին, մի փոքր կարելի է ձկան յուղից ավելացնել ցանկության դեպքում,

_Վերջում վրան կտրատված կանաչի լցնել։

Ահա այս պարզ բաղադրիչները խառնելով կստանաք ընթրիքի համար հրաշալի աղցան։

Կաղամբով թարմ աղցան․ Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք