Լահմաջո. Հագեցնող խորտիկ նրբահամ և բուրավետ

Լահմաջո ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Լահմաջոն համեղ արևելյան պիցցա է: Այն պատրաստվում է շատ արագ և համով չի զիջում իր «իտալացի քրոջը»։ Փորձեք պատրաստել և փորձարկել միջուկներն ըստ ցանկությամբ։

Այս լահմաջոն շատ համեղ է: Խմորը խրթխրթան է, իսկ միջուկը՝ հագեցնող:

Լահմաջո

Լահմաջո. Անհրաժեշտ բաղադրիչները

Լցոնի համար

_Տավարի միս 350 գր

_Խոզի միս 150 գր

_Միջին սոխ 1 հատ

_Համեմունքներ մսի համար

_Սխտոր 3 պճեղ

_Մաղադանոս 5-6 ճյուղ

_Տոմատի մածուկ 100 գր

Խմորի համար

_Ալյուր 600 գր

_Մածուն 150 գր

_Կտավատի սերմեր 50 գր

_Բուսական յուղ 50 մլ

_Խմորիչ 1 ճաշի գդալ

_Աղ 10 գր

Լահմաջո

Լահմաջո

Լահմաջո. Պատրաստման եղանակը

_Ալյուրը խառնել մածունի, կտավատի սերմերի և աղի հետ։

_Խմորիչը լուծել 400 մլ տաք ջրի մեջ և խառնուրդով խմոր շաղախել։

_Ծածկել սրբիչով և մեկ ժամով դնել տաք տեղում։

_Միսը անցկացնել մսաղացով, ավելացնել տոմատի մածուկը, աղացած սոխը, մսի համեմունքը, սխտորը և մաղադանոսը, լավ խառնել։

_Մի քիչ խմելու ջուր ավելացրեք, բայց մի չափազանցեք՝ աղացած միսը պետք է չափավոր ջրիկ ստացվի, զանգվածը համեմել աղով և պղպեղով՝ ըստ ճաշակի։

_Խմորը բաժանել հավասար մասերի (մոտ 80 գ)։ Յուրաքանչյուրը գրտնակել բարակ շերտով։

_Խմորին քսել աղացած միս և դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա։

_Թխել 240°C ջերմաստիճանում 10-15 րոպե։

Լահմաջո

Մատուցել տաք վիճակում։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Արագ նախաճաշ 2 րոպեում

Խնդրում ենք Գնահատեք