Առաջարկում ենք պատրաստել Լավաշով ծովախեցգետնի աղցան: Ձեզ հետ կիսում ենք արագ, հարմար և համեղ աղցանի բաղադրատոմսը:
Այն հագեցնող է և գեղեցիկ:

Լավաշով ծովախեցգետնի աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Բարակ լավաշ 2 հատ
_Կաթնաշոռային սերուցքային պանիր 400 գր
Աղցանի համար
_Խեցգետնի ձողիկներ 200 գր
_Ձու 4 հատ
_Չինական կաղամբի 4 տերև
_Միջին վարունգ 2 հատ
_Սամիթ 1 փունջ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի


Լավաշով ծովախեցգետնի աղցան. Պատրաստման եղանակը
_Խեցգետնի ձողիկներն ու վարունգը շերտերով կտրատել։
_Մաքրել ձվերը և կտրատել խորանարդներով։
_Չինական կաղամբը, սամիթը մանր կտրատել։
_Աղցանի բոլոր բաղադրիչները խառնել ամանի մեջ, համեմել աղով և պղպեղով։
_Աշխատանքային մակերեսին դնել բարակ լավաշը և քսել կաթնաշոռային պանրի կեսը:
_Աղցանի կեսը լցնել երկար կողմի վրա և լավաշը ամուր փաթաթել ռուլետաձև։
_Կրկնել նույն կերպ երկրորդ լավաշով:
_Ռուլետները դնել խոհանոցային տոպրակի մեջ և թողնել սառնարանում 30 րոպե։
_Հանել ռուլետները և զգուշորեն բաժանել մասերի։


Դնել մատուցման ափսեի վրա և մատուցել։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Լավաշով ռուլետ







