Լավաշով ռուլետներ. Պահքի համեղ նախուտեստ կարտոֆիլով և սնկով արագ կպատրաստվի ու հաճելիորեն կհագեցնի ձեզ

լավաշով ռուլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կարտոֆիլով և սնկով լավաշով ռուլետներ պատրաստելու համար մեզ պետք կգան պարզագույն մթերքներ ու քիչ ժամանակ:

Այս հիանալի ռուլետները կբազմազանեցնեն ձեր ճաշացանկը։ Դուք կարող եք փոփոխել միջուկները, դրանք լցոնելով տարբեր համադրություններով: Պատրաստի ռուլետները տապակվում են ձեթի մեջ և դառնում էլ ավելի համեղ։

լավաշով ռուլետներ

Լավաշով ռուլետներ. Բաղադրիչներ

_Լավաշ — 200 գ

_Կարտոֆիլ — 500 գ

_Շամպինիոններ — 300 գ

_Թուրմ (կարտոֆիլ) — 50 մլ

_Մաղադանոս — 1 փունջ

_Սոխ — 1 հատ.

_Սխտոր — 4 պճեղ

_Աղ, պղպեղ — ըստ ճաշակի

_Բուսական յուղ — տապակելու համար

լավաշով ռուլետներ լավաշով ռուլետներ լավաշով ռուլետներ

Լավաշով ռուլետներ. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը մաքրել, կտրատել, ծածկել ջրով և եփել աղ արած ջրի մեջ մինչև փափկի: Ջուրը քամել՝ խյուսի համար թողնելով 50 մլ արգանակ։

_Կարտոֆիլը տրորել, պյուրե անել՝ ավելացնելով արգանակ։

_Սոխն ու սունկը մանր կտրատել։ Տապակի մեջ տաքացնել ձեթը և տապակել սունկն ու սոխը մինչև ոսկե դարչնագույնը: Վերջում աղ ու պղպեղ անել։

_Կարտոֆիլի պյուրեին ավելացնել սունկը և լավ խառնել։

_Մաղադանոսն ու սխտորը մանր կտրատել և նույնպես ավելացնել կարտոֆիլի պյուրեին։

_Ամբողջ զանգվածը մանրակրկիտ խառնել և բաժանել 2 մասի։

_Սեղանի վրա փռել լավաշը և քսել խյուսի կեսը։

_Ծածկել լավաշի երկրորդ թերթիկով, քսել մնացած կարտոֆիլի պյուրեն և փաթաթել երկար կողմով:

_Ռուլետը կտրատել 1,5-2 սմ հաստությամբ կտորներով։

_Տապակի մեջ տաքացնել բուսայուղը, դնել ռուլետի կտորները և տապակել մինչև ոսկե դարչնագույնը։

_Այնուհետև ռուլետները շրջել և տապակել մյուս կողմից։

լավաշով ռուլետներ լավաշով ռուլետներ

Տապակած կարտոֆիլով և սնկով ռուլետներն անմիջապես մատուցեք սեղանին:

Շատ համեղ է ստացվում։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լավաշով ռուլետներ

Խնդրում ենք Գնահատեք