Լեհական քրոկետներ. Մսով և բանջարեղենով լցոնված նրբաբլիթներ

Լեհական քրոկետներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Լեհական քրոկետներ. Մսով և բանջարեղենով լցոնված նրբաբլիթներ

Քրոկետներն ի սկզբանե պատրաստվել են Ֆրանսիայում: Շուտով մսի և բանջարեղենի խառնուրդի կլորացված փոքր գնդիկները, որոնք թաթախվում էին չորահացի փշուրների մեջ և տապակվում, հանրաճանաչ դարձան այլ երկրներում: Ամեն տեղ այս ուտեստը պատրաստվում է տարբեր ձևերով: Միայն մեկ բան է անփոփոխ՝ քրոկետները տապակվում են բուսական յուղի մեջ:

Մենք ձեզ համար պատրաստել ենք լեհական քրոկետների բաղադրատոմս, որոնք պատրաստվում են նրբաբլիթների մեջ: Դրանք լցոնված են աղացած միսով և բանջարեղենով հյութալի միջուկով, և տապակվում են չորահացի փշրանքների մեջ թաթախվելուց հետո:

Լեհական քրոկետներ

Լեհական քրոկետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Նրբաբլիթներ 10 հատ
  • Աղացած տավարի միս 65 գ
  • Սոխ 2 հատ
  • Արևածաղկի ձեթ 2 ճաշի գդալ
  • Աղ 1 թեյի գդալ
  • Սխտոր 4 պճեղ
  • Սև պղպեղ (աղացած) 1 պտղունց
  • Բուլղարական պղպեղ 1 հատ
  • Տոմատի սոուս 100 գ
  • Մարինացված վարունգ 3 հատ
  • Պահածոյացված եգիպտացորեն 100 գ
  • Չիլի պղպեղ 1 պտղունց
  • Կոշտ պանիր 150 գ
  • Ձու 2 հատ
  • Պաքսիմատ ըստ ճաշակի

Լեհական քրոկետներ

Լեհական քրոկետներ. Պատրաստման եղանակը

  1. Մաքրել սոխը և կտրել այն փոքր խորանարդներով: Տապակել մինչև թափանցիկ դառնա, ավելացնել աղացած միսը և մանրացրած սխտորը:
  2. Համեմել աղով և պղպեղով:
  3. Մաքրել բուլղարական պղպեղը: Պղպեղը և վարունգը կտրատել խորանարդներով:
  4. Տապակել պղպեղը արևածաղկի ձեթով մինչև փափկելը: Աղացած մսին ավելացնել լոլիկի սոուսը, վարունգը, տապակած պղպեղը և եգիպտացորենը:
  5. Քերել պանիրը: Լցնել միջուկը և քերած պանիրը յուրաքանչյուր նրբաբլիթի մեջտեղում:
  6. Նրբաբլիթը փաթաթել սովորական բլինչիկի նման: Հարել ձվերը, թաթախել յուրաքանչյուր նրբաբլիթ ձվի խառնուրդի, ապա պաքսիմատի մեջ:
  7. Տապակել քրոկետները նախապես տաքացրած թավայի մեջ, թույլ կրակի վրա, մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  8. Տապակելուց հետո քրոկետները թղթե սրբիչի վրա դնել ավելորդ յուղը հեռացնելու համար:

Լեհական քրոկետներ

Մատուցել ձեր սիրած սոուսով՝ պատրաստելուց անմիջապես հետո: Աղացած մսով քրոկետները հարմար են ընկերներին ընդունելու համար: Ինչպես միշտ, եթե ցանկանում եք, կարող եք այս ուտեստը պատրաստել բուսակերների համար՝ աղացած միսը փոխարինելով սնկով:

Լեհական քրոկետները պատրաստ են:

Բարի ախորժակ!

Տեսանյութ

Համեղ նրբաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք