Լիկյոր Կարմիր աստղեր. Թեթև ալկոհոլային հաճելի ըմպելիք

Լիկյոր Կարմիր աստղեր ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Նախկինում միայն խորհրդային գլխավոր քարտուղարներին էր մատուցվում նռան լիկյոր Կարմիր Աստղեր: Այն ընդհանրապես հասանելի չէր լայն բնակչությանը:

Բայց քանի որ այդ օրերն անցել են, այժմ անհավանական համեղ, գեղեցիկ և բուրավետ այս լիկյորն անպայման կզբաղեցնի իր տեղը ձեր տոնական սեղանին։

Եկեք պատրաստենք և մեզ իսկական էլիտա զգանք։

Լիկյոր Կարմիր աստղեր

Լիկյոր Կարմիր աստղեր. Անհրաժեշտ բաղադիչները

_Նուռ 3 հատ

_Օղի 0,5 լիտր

_Շաքարավազ 200 գրամ

_Ջուր 150 մլ

_Կիտրոն 1 հատ

_Դարչնի ձողիկ 0,5

Լիկյոր Կարմիր աստղեր
Լիկյոր Կարմիր աստղեր. Պատրաստման եղանակը

_Կիտրոնի վրա լցնել եռման ջրով և քերել կեղևը, մեզ պետք է միայն քերուկը։

_Մաքրել նուռը, միայն հատիկներն են անհրաժեշտ։

_Փայտե գրտնակով մանրացնել նռան հատիկները կամ տրորել։

_Հյութը և նռան տրորվածքը միասին լցնել տարայի մեջ։

_Դրա մեջ ավելացնել կիտրոնի քերուկը և ցանկության դեպքում՝ դարչինը:

_Ավելացնել շաքարավազը, ծածկել և տարան դնել տաք տեղում՝ ուղիղ 5 օր։

_Նշված ժամանակից հետո ավելացնել օղին, խառնել, փակել կափարիչով։

_Այժմ թողնել թուրմը սենյակային ջերմաստիճանում՝ մութ վայրում։

_Ամեն երկու օրը մեկ թափահարել տարան:

_10 օր հետո լիկյորը քամել մի քանի շերտով ծալած թանզիֆով։

_Թնդությունը հարմարեցվում է ջրով նոսրացնելով:

_Եթե շատ քաղցր չի, կարող եք ավելի շատ շաքար ավելացնել:

_Թողեք մի երկու օր, որպեսզի լիկյորի համը լիովին տեղը գա։

Լիկյոր Կարմիր աստղեր

Չնայած այն հանգամանքին, որ այս թուրմը շատ համեղ է, դրա չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ձեր առողջությանը։

Եղեք առողջ և երջանիկ։

Խնդրում ենք Գնահատեք