Լիմոնչելլոն կիտրոնով թունդ լիկյոր է, որը պատրաստվում է կիտրոնի կեղևը 3-5 օր ալկոհոլի մեջ թրմելով: Այն արտադրվում է հիմնականում հարավային Իտալիայում։ Ինչու՞ հարավում: Քանի որ այնտեղ աճում են առավել հյութեղ և բուրավետ կեղևով կիտրոններ:
Այս լիկյորի պատրաստման բազմաթիվ տարբերակներ կան, սակայն իտալացիների մեծ մասը նախընտրում է պատրաստել իր ձեռքով: Ստացվում է շատ ավելի մատչելի ու համեղ։
Ավելին, հատուկ գաղտնիքներ չկան՝ ամեն ինչ արագ և պարզ է արվում: Ձեզ անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ միայն լավ կիտրոններ, ալկոհոլ, ջուր և շաքար:

Լիմոնչելլո. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալկոհոլ 70% 0,5 լ
_Մեծ կիտրոններ 3 հատ
_Շաքարավազ 200 գր

Լիմոնչելլո. Պատրաստման եղանակը
_Կիտրոնները լվանալ, չորացնել։ Կեղևահանող հարմարանքով դրանցից հանել կեղևի բարակ շերտը (առանց սպիտակ մասի): Կիտրոնից հյութը քամել։
_Կեղևը լցնել հերմետիկ փակվող կափարիչով տարայի մեջ, լցնել կիտրոնի հյութն ու սպիրտը։
_Կափարիչով ամուր փակել տարան՝ տակը դնելով փայլաթիթեղ։ Պահել մութ, զով տեղում 1 շաբաթ։
_Պատրաստել օշարակը. 5 րոպե եփել 250 մլ ջուր և շաքար, վերցնել կրակից և թողնել սառչի։
_Կիտրոնի թուրմը քամել 4 շերտ ծալված թանզիֆով(մառլյա) և խառնել սառած օշարակի հետ։
_Լցնել շշի մեջ և փակել խցանով։ Պահել սառնարանում։

Հաճելի ժամանց և բարձր տրամադրություն ձեզ:
Տեսանյութ
Պատրաստում ենք Սմուզի Նանա լայմ







