Լոբով աղցան հավի մսով առանց մայոնեզի. Դյուրամարս և ախորժելի ուտեստ

Լոբով աղցան հավի մսով ԱՂՑԱՆՆԵՐ

Առաջարկում ենք հագեցնող ընթրիքի համար պատրաստել լոբով աղցան հավի մսով առանց մայոնեզի:

Սննդաբանները խորհուրդ են տալիս մսեղենն ուտել բանջարեղենի հետ միասին: Բանն այն է, որ բանջարեղենն օգնում է քայքայել մսի բարդ սպիտակուցը: Նման ճաշի հետևանքով անհանգստություն կամ այլ տհաճ զգացողություններ չեն լինի:

Ավելի լավ բան չի կարելի մտածել, քան մսով և բանջարեղենով թարմ, համեղ և առողջ աղցան պատրաստելը: Մենք վերցնում ենք մեր սիրած հավի կրծքամիսը որպես մսամթերք: Մնացած բաղադրիչները ստորև կներկայացնենք:

Լոբով աղցան հավի մսով

Լոբով աղցան հավի մսով. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Եփած հավի կրծքամիս (կարող եք այլ միս վերցնել) — 200 գր

_Սոխ — 80 գ

_Բուլղարական պղպեղ — 1 հատ

_Խաշած (կարող եք վերցնել պահածոյացված) լոբի — 300 գ

_Կիտրոնի հյութ — 1 թեյի գդալ

_Թարմ մաղադանոս — 1 փունջ

_Բուսական յուղ — 4 ճաշի գդալ

_Սխտոր — 2 պճեղ

_Աղացած պղպեղ, աղ` ըստ ճաշակի

Լոբով աղցան հավի մսով

Լոբով աղցան հավի մսով. Պատրաստման եղանակը

_Կտրել սոխը բարակ շերտերով, ավելի լավ է վերցնել քաղցր և հյութալի սոխ: Լցնել աղցանի ամանի մեջ:

_Ցանկության դեպքում, սոխի համը մեղմելու համար, այն կարող եք նախապես թթու դնել քացախի մեջ կամ տաքացնել եռացրած ջրով:

_Հավի կրծքամիսը դնել եռացող, աղ արած ջրի մեջ: Բայց եթե հետագայում ուզում եք արգանակն օգտագործել այլ նպատակներով, ապա հարկավոր է միսը սառը ջրի մեջ դնել, դափնու տերևների և պղպեղի հատիկներով: Եփել մինչև փափկի: Դրանից հետո պետք է կրծքամիսը սառեցնել: Կտրեք փոքր կտորներով կամ քրքրել թելերով: Մեջ լցնել սոխը:

_Մաքրել քաղցր պղպեղը սերմերից, ներսից կտրել բոլոր փափուկ երակները: Պղպեղը կտրել շերտերով կամ խորանարդներով, լցնել հավի մսի վրա:

_Լվացված, չորացրած մաղադանոսը մանր կտրատեք: Մանր քերել, կամ ճզմել սխտորը: Այս ամենն ավելացնել ընդհանուր ամանին: Քամել պահածոյացված լոբու հեղուկը, իսկ եթե ​​այն խաշած է, լավ ողողել և թող ցամաքի ամբողջ ջուրը: Տեղափոխել աղցանի ամանի մեջ:

_Աղ, պղպեղ անել` ըստ ճաշակի: Լցնել բուսական յուղը, կիտրոնի հյութը, զգուշորեն խառնել ամեն ինչ: Մի անտեսեք կիտրոնի հյութը: Այն ավելացնում է յուրահատուկ թթվայնություն, որը հստակ չի զգացվում երբ համտեսում եք լոբով աղցան հավի մսով:

Լոբով աղցան հավի մսով

Լոբով աղցանը հավի մսով պատրաստ է: Խառնել և բերել սեղանին:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Աղցան ֆունչոզայով

Խնդրում ենք Գնահատեք