Լոբով աղցան. Հագեցնող ու համեղ նախուտեստը մատչելի մթերքներից կարող եք պատրաստել 15 րոպեում

Լոբով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Արագ ու համեղ լոբով աղցան պատրաստելու համար պետք են միայն մատչելի ու պարզ մթերքներ:

Վերցրեք մի բանկա լոբի և պատրաստեք համեղ նախուտեստ:

Երկար ժամանակ Եվրոպայում լոբի չէին ուտում։ Այժմ սիրված ու բազմակողմանի հատիկեղենն այն ժամանակ ընդամենը տների զարդարանք էր։

Լոբով կարելի է շատ հետաքրքիր ուտեստներ պատրաստել, այն սպիտակուցի հիանալի աղբյուր է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են նիհարել։ Բացի այդ, լոբին սննդարար է և կարող է երկար ժամանակով հագեցնել քաղցը։

Մենք ձեզ համար պատրաստել ենք պարզ ու հեշտ լոբով աղցանի բաղադրատոմս։

Լոբով աղցան

Լոբով աղցան. Բաղադրիչները

_ պահածոյացված լոբի — 200 գ

_ աղ — 1/2 թեյի գդալ

_ հավի ձու — 3 հատ

_ շաքարավազ — 1/2 թեյի գդալ

_ գազար — 1 հատ

_ մանանեխ — 1 թեյի գդալ

_ թթու վարունգ — 5 հատ

_ խնձորի քացախ — 2 ճաշի գդալ

_ սխտոր — մի պճեղ

_ կաթ — 100 մլ

_ բուսական յուղ — 200 մլ

Լոբով աղցան Լոբով աղցան

Լոբով աղցան. Պատրաստման եղանակը

_ Պինդ եփել ձվերը, իսկ մաքրած գազարը՝ մինչև փափկի:

_ Կտրատել գազարն ու թթու վարունգը փոքր խորանարդիկներով, խառնել լոբու հետ աղցանամանի մեջ։

_ Ձվերը մանր կտրատել քառակուսիներով, ավելացնել բանջարեղենին։

_ Մամլիչի օգնությամբ ճզմել սխտորի մի պճեղ, ավելացնել աղցանի մեջ։

_ Առանձին խորը և փակվող տարայի մեջ բուսայուղը խառնել կաթի հետ։

_ Բաղադրիչները հարել ընկղմվող բլենդերով։ Զանգվածի վրա լցնել շաքարավազը, աղը, ավելացնել մանանեխն ու խնձորի քացախը, նորից հարել, մինչև հարթ լինի։

_ Աղցանին ավելացնել ստացված մայոնեզի սոուսը, մանրակրկիտ խառնել։

Լոբով աղցան

Տնական մայոնեզի փոխարեն կարելի է օգտագործել խանութից գնված մայոնեզը։

Այսպիսով, լոբիով աղցանն էլ ավելի հեշտ կլինի պատրաստել։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի մսով և լոբով աղցան

Խնդրում ենք Գնահատեք