Լոբով աղցան. Շատ սննդարար ու համեղ նախուտեստը կարող եք մատուցել որպես լիարժեք ընթրիք

Լոբով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Պատրաստեք լոբով աղցան սնկով և կհամոզվեք որ այն շատ հագեցնող է:

Պահածոյացված լոբու և սնկի համադրությունը ոչ միայն համեղ է, այլև շատ ախորժելի: Մնում է ավելացնել թթվաշությունը, և նախուտեստը կփայլի համի բոլոր երանգներով:

Պատկերացրեք, որ մեկ բաժին աղցանի հետ որևէ այլ ուտեստ մատուցելու կարիք չկա. կարող եք լիարժեք ընթրել, հատկապես, եթե երկար ժամանակ չունեք որևէ համեղ բան պատրաստելու համար:

Միշտ պահարանում ունեցեք տոմատի սոուսով պահածոյացված լոբի և կարող եք վստահ լինել, որ արագ ուտեստ պատրաստելու վրա ժամանակ չեք ծախսի և քաղցած չեք մնա:

Լոբով աղցան

Լոբով աղցան. Բաղադրիչներ

_Պահածոյացված լոբի 500 գ

_Շամպինիոններ 500 գ

_Մարինացված վարունգ 4 հատ

_Սոխ 2 հատ

_Աղ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած) ըստ ճաշակի

_Կանաչիներ ըստ ճաշակի

_Արևածաղկի ձեթ 3 ճաշի գդալ

Լոբով աղցան

Լոբով աղցան. Պատրաստման եղանակը

_Մանր կտրատել սոխը, տապակել թավայի մեջ:

_Կտրել սունկը բարակ շերտերով և ավելացնել մանր կտրատած սոխի հետ։

_Թթու վարունգը շերտերով կտրատել, քամել լոբին, խառնել պատրաստի բաղադրիչները, աղ ու պղպեղ անել, ավելացնել ձեթը և խառնել։

_Պատրաստի աղցանը թող թրմվի 10 րոպե և մատուցելուց առաջ վրան ցանել մանր կտրատած կանաչիներ:

Լոբով աղցան

Պարզ և արագ, բայց ամենակարևորը՝ սննդարար աղցանը պատրաստ է: Եթե մեկ անգամ լոբով աղցան պատրաստեք, կհամոզվեք, որ այն կարող է շատ համեղ լինել:

Այնպես որ, անպայման այս բաղադրատոմսը պահպանեք ձեր էջերում, որպեսզի այն ձեռքի տակ լինի հարկ եղած դեպքում:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լոբով աղցան հավի կրծքամսով

Խնդրում ենք Գնահատեք