Լոբով և չորահացով աղցան. Համեղ, նրբահամ և սննդարար ուտեստ

Լոբով և չորահացով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Լոբով և չորահացով աղցանն այն է, ինչ հարկավոր է մեզ, երբ դարակներում բավարար քանակությամբ թարմ բանջարեղեն չկա:

Ձմեռային աղցանները սննդարար են և ունեն համային լայն տեսականի:  Ներկայացնում ենք, թե ինչպես կարելի է հաջողությամբ համատեղել ամբողջ տարվա ընթացքում առկա բաղադրիչները ճոխ կերակրատեսակ կամ ամբողջական ընթրիք պատրաստելու համար:

Սխտորով տնական չորահացերը հատուկ նրբություն են հաղորդում լոբով աղցանին: Իհարկե, կարող եք նաև օգտագործել խանութից գնվածները, բայց դրանք երբեք չեն համեմատվի բուրմունքով և համով: Մեր բաղադրատոմսը պարունակում է նաև կանաչ սոխ:

Լոբով և չորահացով աղցան

Լոբով և չորահացով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Լոբի 300 գր

_Եգիպտացորեն 300 գր

_Հաց 150 գր

_Ձու 3 հատ

_Խոզապուխտ 100 գր

_Կոշտ պանիր 150 գր

_Մայոնեզ 2-3 ճաշի. գդալ

_Սխտոր 3 պճեղ

_Կանաչ սոխ ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած) `ըստ ճաշակի

_Աղ` ըստ ճաշակի

Լոբով և չորահացով աղցան

Լոբով և չորահացով աղցան

Լոբով և չորահացով աղցան. Պատրաստման եղանակը

_Առաջին հերթին պատրաստել չորահացերը. Հացը կտրատել մանր կտորներով: Դրանից հետո ավելացնել ճզմած սխտոր և տապակել թավայի մեջ (կարող եք օգտագործել մի փոքր յուղ):

_Մինչ չորահացը  պատրաստվում է, եփել ձվերը և ողողել սառը ջրով,մաքրել այնուհետև քերել  միջին չափի քերիչով, ինչպես պանիրը:

_Եգիպտացորենը,  լոբին, քերած ձվերը, պանիրը, մանր կտրատած կանաչիները, չորահացը,,կտրատած խոզապուխտը խառնել և ավելացնել մայոնեզ:

_Աղցանը բավականին աղի է ստացվում, ուստի զերծ մնացեք աղ ավելացնելուց:
Համեմել սև պղպեղով և խառնել:

Լոբով և չորահացով աղցան

Սև հացը ավելի հարմար է, քան սպիտակը. Այն ավելի լավ է համակցվում պանրի և սխտորի հետ: Եթե ​​ցանկանում եք լոբով առողջարար, սպիտակուցային աղցանի կալորիականությունը փոքր-ինչ նվազեցնել, խորհուրդ ենք տալիս այն համեմել բնական յոգուրտով `առանց հավելումների:

Ավելի լավ է միշտ ընտրել անուշաբույր պանիր, բայց ոչ շատ թանկ (հոլանդական պանիրը ճիշտ կլինի):

Լոբով և չորահացով աղցանը պատրաստ է՝

Բարի ախորժակ

Տեսանյութ

Կարտոֆիլով աղցան

Խնդրում ենք Գնահատեք