Լոբով և սնկով աղցան. Անուշաբույր և թեթև ուտեստ

Լոբով և սնկով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Հետաքրքիր բաղադրատոմս բոլոր նրանց համար, ովքեր սիրում են լոբով և սնկով աղցան: Սա արագ և շատ համեղ ուտեստ է, որը հարմար է, երբ հյուրերը շատ շուտ են գալիս կամ հոգնած եք ու ժամանակ չունեք որևէ բարդ բան պատրաստելու համար:

Լոբով և սնկով աղցան

Լոբով և սնկով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Պահածոյացված շամպինիոններ 400 գր

_Պահածոյացված լոբի 400 գր

_Սպիտակ սոխ 1 հատ

_Սխտոր 1 պճեղ

_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Լոբով և սնկով աղցան

Լոբով և սնկով աղցան

Լոբով և սնկով աղցան. Պատրաստման եղանակը

_Կտրել սոխը կիսաօղակներով և մի փոքր տապակել:

_Խառնել այն լոբու և սնկի հետ։ Մի պճեղ սխտորը ճզմել վրան:

_Ստացված աղցանը համեմել մայոնեզով, աղ և պղպեղ անել:

_Մատուցելուց առաջ խորհուրդ ենք տալիս թողնել մի քանի րոպե, որ աղցանը մի փոքր թրմվի։

Ցանկության դեպքում կարող եք այս նախուտեստ մատուցել կանաչ սալաթի տերևների վրա, զարդարելով վառ բանջարեղենի կտորներով, օրինակ՝ դեղին քաղցր պղպեղով կամ կտրատած կանաչիներով։

Լոբով և սնկով աղցան

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սիսեռով աղցան

Խնդրում ենք Գնահատեք