Իմ պահոցում պարտադիր են լոլիկով պահածոները: Ես միշտ հատուկ ուշադրություն եմ դարձնում ձմռան համար Լոլիկը սեփական հյութով պատրաստելուն։
Դրանք կարող են մատուցվել նաև որպես լիարժեք խորտիկ: Ես օգտագործում եմ այս պահածոն որպես հիմք սոուսների, պիցցայի և ապուրների համար:
Լոլիկը սեփական հյութով պատրաստելու համար հարկավոր է վերցնել տարբեր տեսակի բանջարեղեն: Մեծ և մսոտ, շատ հասած բանջարեղենը կօգտագործվի հյութի համար, իսկ ամբողջական լոլիկները պետք է լինեն հաստ կեղևով, փոքր չափերով և պինդ։

Լոլիկը սեփական հյութով. Բաղադրիչներ
_Լոլիկ 5,5 կգ
_Աղ 80 գ
_Շաքարավազ 200 գ
_Քացախ 100 մլ

Լոլիկը սեփական հյութով. Պատրաստման եղանակը
_3 կգ լոլիկ մանրացնել բլենդերով կամ մսաղացով։
_Դրեք կրակի վրա, հասցրեք եռման աստիճանի։ Ավելացնել շաքարավազ և աղ, եփել լոլիկը կես ժամ՝ մարմանդ կրակի վրա։
_Եփելու վերջում լցնել քացախը, խառնել և եռացնել ևս 1 րոպե։
_Մնացած լոլիկը լվանալ ու խաչաձեւ կտրվածք անել։
_Եռացրեք մի մեծ կաթսայով ջուր և լցրեք լոլիկի վրա, թողնել մոտ 1 րոպե։ Ավելի լավ է դա անել բաժիններով, ոչ թե միանգամից: Այնուհետև հանել կեղևը։
_Լոլիկը շարել բանկաների մեջ, լցնել պատրաստի հյութով։
_Ծածկել բանկաները կափարիչներով և 30 րոպե ստերիլիզացնել դրանք կաթսայի մեջ:
_Դրանից հետո կափարիչները փակել, բանկաները շուռ տալ ու թողնել, որ սառչի։

Սա ձմռան համար սեփական հյութի մեջ պահածոյացվող լոլիկի ոսկե բաղադրատոմս է: Դրա մեջ ոչ մի ավելորդ բան չկա, որը կարող է խաթարել լոլիկի համը։ Ոչ սամիթ, ոչ դափնու տերև, ոչ սխտոր:
Բարի ախորժակ:







