Լոլիկը սխտորով` սեփական հյութի մեջ

Լոլիկը սխտորով` սեփական հյութի մեջ. Սա հենց այն է, ինչ անպայման պետք է պատրաստել ձմեռվա համար: Ամեն տարի պատրաստում եմ այս պահածոն և ամեն անգամ շուտ է վերջանում, կարծում եմ, պետք է կրկնակի բաժին ունենալ:

Սեփական հյութի մեջ սխտորով լոլիկը հատկապես սիրված է մեր ընտանիքում: Այն թթու չէ, պարզապես բանջարեղենի հիմնական համը: Բանջարեղենը մարինացվում է միայն սեփական հյութի մեջ, ինչն այն դարձնում է աներևակայելի համեղ:

Նախապատրաստումը պահանջում է նվազագույն ժամանակ: Եթե ​​որոշեք ավելացնել լոլիկի քանակը, ապա հետևեք մնացած մթերքների համամասնությանը: Բաղադրատոմսը նախատեսված է 3 լիտրանոց բանկաների համար: Ընտրեք խիտ ու մսոտ լոլիկներ, որ լավ տեսք ունենան:

Լոլիկը սխտորով

Լոլիկը սխտորով` սեփական հյութի մեջ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Լոլիկ 2 կգ

_Աղ 3 թեյի գդալ

_Շաքարավազ 3 ճաշի գդալ

_Քացախ 3 ճաշի գդալ

_Սխտոր 6 պճեղ

Լոլիկը սխտորով

Լոլիկը սխտորով

Լոլիկը սխտորով` սեփական հյութի մեջ. Պատրաստման եղանակը

_Լցնել լոլիկը խորը ամանի մեջ, ծածկել եռացող ջրով և թողնել 4 րոպե:

_Կլպել լոլիկները, հեռացնել պոչերը և կտրել չորս մասին: Լցնել մաքուր 1 լիտրանոց բանկաների մեջ:

_Յուրաքանչյուր բանկայի մեջ ավելացնել 2 պճեղ բարակ կտրատած սխտոր, 1 թեյի գդալ աղ, 1 ճաշի գդալ շաքարավազ և քացախ:

_Մեծ կաթսայի մեջ սրբիչ փռել, բանկաները շարել վրան, ավելացնել տաք ջուր մինչև բանկաների ուսերը: Մանրէազերծել բանկաները կաթսայում ջուրը եռալուց հետո 15 րոպե, այնուհետև փակել կափարիչները, շրջել և ծածկել տաք ծածկոցով, թողնել, մինչև սառչի:

Ավելի լավ է լոլիկի պահածոն պահել զով, մութ տեղում, բայց կարող եք թողնել նաև սենյակային ջերմաստիճանում:

Լոլիկը սխտորով

Անուշաբույր լոլիկը հիանալի է աղցանների կամ խորտիկների համար: Անպայման շատ պատրաստեք, ձմռանն այս պահածոն փրկօղակ կլինի:

Լոլիկը սխտորով` սեփական հյութի մեջ պատրաստ է:

Բարի ախորժակ:

Խառը ԹԹՈՒ ենք Դնում, Կարտոֆիլ ենք Խաշելու

Խնդրում ենք Գնահատեք