Լոլիկը տոմատի հյութում

Լոլիկը տոմատի հյութում Պահածոներ

Այս անգամ մենք առաջարկում ենք Լոլիկը տոմատի հյութում պահածոյացման մի անհավանական պարզ բաղադրատոմս: Ամեն անգամ այս սեզոնին մենք նոր ու հետաքրքիր բաղադրատոմս ենք փնտրում, որ ձմռան համար համեղ պահածոներ պատրաստենք: Եվ կարևոր է չկորցնել ժամանակը:

Այն շատ հետաքրքիր է, քանի որ վերջում դուք ունենում եք միանգամից երկու պահածո մեկի փոխարեն` կծու տոմատի հյութ և թթու լոլիկ:

Լոլիկը տոմատի հյութում

Լոլիկը տոմատի հյութում. Բաղադրիչները

_Լոլիկի հյութ 1 լ

_Լոլիկ 2 կգ

_Շաքարավազ 2 թեյի գդալ

_Աղ 2 թեյի գդալ

_Բուրավետ պղպեղ 6 հատ

_Սև պղպեղ 10 հատ

_Դափնու տերև 3 հատ

_Քացախ 2 թեյի գդալ

_Սխտոր 3 պճեղ

Լոլիկը տոմատի հյութում

Լոլիկը տոմատի հյութում

Լոլիկը տոմատի հյութում. Պատրաստման եղանակը

_Լոլիկները լվանալ հոսող ջրի տակ և ընտրել միայն ամուր և առողջ պտուղները:

_Ստերիլացնել բանկաները, և յուրաքանչյուրի ներքևի մասում լցնել 2 բուրավետ պղպեղի հատիկ, 3 սև պղպեղի հատիկ, սխտորի 1 պճեղ և 1 հատ դափնու տերև: Դրանից հետո բանկաները լցնել լոլիկով և 5-10 րոպե ավելացնել եռացրած ջուր:

_Այնուհետև ջուրը քամել: Լոլիկի հյութը լցնել կաթսայի մեջ և հասցնել եռման միջին ջերմության վրա:

_Ավելացնել աղ, շաքար և եփել մի քանի րոպե: Դրանից հետո լցնել քացախը և մանրակրկիտ խառնել:

_Տոմատի հյութը լցնել բանկաների մեջ շարված լոլիկների վրա, փակել կափարիչներով, շրջել գլխիվայր և փաթաթել տաք ծածկոցով:

_Թող ամբողջովին սառչի:

_Պատրաստի լոլիկը տոմատի հյութում կարելի է պահել պահարանում կամ ցանկացած այլ զով մութ տեղում:

Լոլիկը տոմատի հյութում

Լոլիկը տոմատի հյութում պատրաստ է:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք