Լոլիկի մարինադ. Ձմռան համեղ, հյութեղ պահածո

Լոլիկի մարինադ Պահածոներ

Լոլիկի մարինադ. Ձմռան համեղ, հյութեղ պահածո

Հաջող և պարզ բաղադրատոմս, որի շնորհիվ կարող եք պահածոները պահել ավելի քան մեկ տարի:

Քացախի փոխարեն մենք կօգտագործենք կիտրոնի հյութ, որը ծառայում է որպես կոնսերվանտ և մարինադի օրիգինալ հավելում:

Լոլիկի մարինադ

Լոլիկի մարինադ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Լոլիկ

_Յուրաքանչյուր բանկայում՝ 1 սամիթի հովանոց, Հաղարջի տերև, սխտորի պճեղ

_Մանանեխի հատիկներ 1 ճաշի գդալ

_Պղպեղի հատիկ 4 հատ

_Անուշաբույր պղպեղ 2 հատ

_Դափնու տերև 1 հատ

_Շաքար 2 ճաշի գդալ

_Աղ 0.5 ճաշի գդալ

_Կիտրոնաթթու 0.5 թեյի գդալ

Լոլիկի մարինադ

Լոլիկի մարինադ. Պատրաստման եղանակը

_Այս բաղադրատոմսի համար հարմար է վերցնել փոքր լոլիկ՝ հաստ կեղևով, որպեսզի պատրաստման ընթացքում դրանք չվնասվեն և երկար մնան ամբողջական:

_Յուրաքանչյուր բանկայի մեջ դնել կանաչիները, համեմունքները, սխտորը, ավելացնել լոլիկը:

_Լցնել աղ և շաքար, մանանեխի հատիկներ և կիտրոնաթթու:

_Լրացնել եռացող ջուր և փակել կափարիչները:

_Շրջել բանկաները, փաթաթել և թողնել մինչև ամբողջովին սառչեն:

_Պահածոն պահել նկուղում կամ պահարանում:

Լոլիկի մարինադ

Այս պահածոյի հաջողության գրավականը կլինեն մաքուր լվացված լոլիկը, կանաչիները, և իհարկե, բանկաների, կափարիչների ստերիլիզացումը:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Բրոկոլի ենք թթու դնում

Խնդրում ենք Գնահատեք