Լոլիկի մարինադ. Անուշաբույր նախուտեստի համը պարզապես հիանալի է

Լոլիկի մարինադ Պահածոներ

Շատ բուրավետ, ախորժելի Լոլիկի մարինադ, ամեն տարի պատրաստում եմ և երբեք չեմ փոխի պատրաստման այլ տարբերակների հետ։

Խորհուրդ եմ տալիս փորձել այսպիսի զարմանալի նախուտեստ պատրաստել։

Լոլիկի մարինադ

Լոլիկի մարինադ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Լոլիկ 4 կգ

_Սոխ 2 հատ

_Գազար 2 հատ

_Բուլղարական պղպեղ 2 հատ

_Սամիթ 1 փունջ

_Ռեհան 1 փունջ

_Մաղադանոս 1 փունջ

_Սխտոր 1 գլուխ

_Կծու պղպեղ 2 հատ

_Դափնու տերև 4 հատ

_Պղպեղի հատիկներ 20 հատ

_Բուրավետ պղպեղ 20 հատ

_Մեխակ 8 հատ

_Մարինաջրի համար

_Աղ 2 ճաշի գդալ

_Շաքարավազ 150 գր

_Քացախ 9% 75 մլ

Լոլիկի մարինադ

Լոլիկի մարինադ

Լոլիկի մարինադ. Պատրաստման եղանակը

_Լվանալ բանկաները և կափարիչները:

_Յուրաքանչյուր բանկայի մեջ լցնել կիսաօղակներով կտրատած սոխը և ավելացնել, ցողունները կտրած և լավ լվացած լոլիկները:

_Յուրաքանչյուր բանկայի մեջ դնել 1 հատ դափնու տերև:

_Լցնել եռման ջուր բանկաների մեջ, ծածկել կափարիչներով և թողնել 20 րոպե։

_Բլենդերով մանրացնել գազարը, քաղցր և կծու պղպեղներըը, սխտորն ու կանաչիները։

_Ջուրը բանկաներից քամել կաթսայի մեջ:

_Կաթսայի մեջ լցնել աղն ու շաքարավազը, մանրացված զանգվածը, հասցնել եռման աստիճանի և եփել 5 րոպե։

_Մնացած բոլոր համեմունքները ավելացնել բանկաների մեջ և լցնել քացախը, ավելացնել տաք մարինաջուրը։

_Կափարիչներով փակել և թողնել, որ սառչի։

_Պահել մառանում կամ նկուղում:

Լոլիկի մարինադ

Լոլիկը պինդ է, բուրավետ, շատ հարուստ, քաղցր և թթու համով։ Եթե ​​ռեհան կամ մեխակ չեք սիրում, կարող եք առանց դրանց պատրաստել։

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք