Աղն ու շաքարն այս Լոլիկի մարինադում գործում են որպես կոնսերվանտ, ինչը միանգամայն բավարար է թարմ համը պահպանելու համար:

Լոլիկի մարինադ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Լոլիկ 1,600 կգ
_Բուլղարական պղպեղ 1 հատ
_Կծու պղպեղ 1 հատ
_Սխտոր 3 պճեղ
_Սամիթ՝ ըստ ճաշակի
_Եռման ջուր 1,5 լ
_Աղ 1 ճաշի գդալ
_Շաքարավազ 4 ճաշի գդալ

Լոլիկի մարինադ. Պատրաստման եղանակը
_Բաղադրատոմսի բաղադրիչները 3 լիտրանոց՝ 1 բանկայի համար է:
_Լոլիկն օգտագործեք ոչ թե այն քանակությունը, որը նախատեսված է բաղադրատոմսում, այլ այնքան, որքան կտեղավորվի բանկայի մեջ։
_Լավ լվանալ բանջարեղենը:
_Լվանալ նաև բանկաները և կափարիչները և ստերիլիզացնել դրանք դասական եղանակով կամ լվանալ քացախ ավելացված ջրով:
_Սխտորը սամիթը, կանաչիները կամ հովանոցները լցնել բանկայի մեջ, լցնել պոչի մոտ ծակծկած լոլիկները։
_Ըստ ճաշակի ավելացնել քաղցր և կծու պղպեղի կտորները։
_Եռման ջուրը լցնել, ծածկել կափարիչով և թողնել 15 րոպե։
_Կաթսայի մեջ դատարկել ջուրը, ավելացնել աղը և շաքարավազը, եռացնել մոտ 3 րոպե։
_Մարինաջուրը լցնել բանկաների մեջ, կափարիչներով փակել:
_Բանկաները շրջել և փաթաթել սրբիչով, թողնել, մինչև սառչեն:
_Պահել նկուղում կամ պահարանում։

Լոլիկի բնական համը, շատ ախորժելի բույրը, այն դարձնում է մեր սեղանի անփոխարինելի խորտիկ:
Դուք կարող եք նաև օգտագործել այս բաղադրատոմսը լցոնման համար նախատեսված ամբողջական բուլղարական պղպեղ պահածոյացնելու համար:
Բարի ախորժակ:







