Լոլիկի մարինադ. Անուշաբույր պահածոն ամառային շունչ կբերի ձմեռային երեկոներին

Լոլիկի մարինադ Պահածոներ

Լոլիկի մարինադ. Ձմռան համար թթու քաղցր լոլիկն այս բաղադրատոմսով ամենահամեղն է ստացվում:

Դուք չեք փոշմանի, եթե այս սեզոնին փակեք մի կամ նույնիսկ երկու բաժին:

Լոլիկի մարինադ

Լոլիկի մարինադ. Անհրաժեշտ բաղադրիչները

3 լիտրանոց բանկայի կամ 1 լիտրանոց 3 բանկայի համար

_Լոլիկ 1,5-1,8 կգ

_Ջուր — 1,5 լ

_Դափնու տերև — 3 հատ

_Սև պղպեղ (ոլոռ) — 5-6 հատ

_Անուշահոտ պղպեղ — 5-6 հատ

_Մեխակ — 3 հատ

_Սամիթ հովանոցներ — 3-6 հատ

_Աղ — 1 ճաշի գդալ (լիքը)

_Շաքարավազ — 200 գ

_Քացախ 9% — 100 մլ

Լոլիկը տոմատի հյութում

Լոլիկի մարինադ. Պատրաստման եղանակը

_Ստերիլացնել բանկաները և սամիթի հովանոց դնել բանկաների ներքևի մասում:

_Այնուհետև յուրաքանչյուր լոլիկ, բանկաների մեջ դնելուց առաջ, ատամի չոփով կամ պատառաքաղով ծակել հիմքի մոտ:

_Լոլիկի վրա լցնել եռացրած ջուր և թողնել մնա 10-15 րոպե:

_Բանկաների ջուրը կաթսայի մեջ դատարկել, դրանով պետք է պատրաստել մարինադը:

_Ջրի մեջ ավելացնել աղը, շաքարը, դափնու տերևը, 5-6 սև պղպեղի հատիկներ, 5-6 անուշահոտ պղպեղ և մեխակ:

_Մարինադը թողնել լավ եռա, անջատել գազը և ավելացնել քացախը:

_Բանկայի մեջ դասավորված լոլիկի վրա լցնել մարինադը և անմիջապես փակել կափարիչներով:

_Շրջել բանկաները, փաթաթել և թողնել մինչև սառչեն:

Լոլիկի մարինադ

Լոլիկը ստացվում է պարզապես անհամեմատելի, համեղ և ախորժելի:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Բրոկոլի ենք թթու դնում

Խնդրում ենք Գնահատեք