Լոլիկի մարինադ. Ամառային բույրով համեղ մարինադ

Լոլիկի մարինադ Պահածոներ

Սա Լոլիկի մարինադ պատրաստելու շատ հին բաղադրատոմս է, որն օգտագործում էր մայրիկս և այժմ օգտագործում եմ նաև ես:

Լոլիկը մնում է շատ համեղ, բուրավետ և պինդ։

Լոլիկի մարինադ

Լոլիկի մարինադ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Լոլիկ 1,5 կգ

_Սխտոր 4 պճեղ յուրաքանչյուր 1 լիտր բանկայի համար

_Քացախ 9% 0,5 թեյի գդալ յուրաքանչյուր բանկայի համար

_Ջուր 1,5 լ

_Աղ 1,5 ճաշի գդալ

_Շաքարավազ 100 գր

Լոլիկի մարինադ

Լոլիկի մարինադ. Պատրաստման եղանակը

_Լոլիկը ընտրել միջին կամ փոքր չափի պինդ սորտեր:

_Լվանալ և պատառաքաղով ծակծկել ցողունի մոտ, լցնել մաքուր բանկաների մեջ։

_Յուրաքանչյուր բանկայի մեջ լցնել եռման ջուր, ծածկել կափարիչներով և թողնել 20 րոպե։

_Աղաջրի համար կաթսայի մեջ լցնել ջուրը, ավելացնել աղը և շաքարավազը, եռացնել մի քանի րոպե։

_Սխտորը մանր քերիչով անցկացնել, լցնել բանկաների մեջ, ավելացնել քացախը, լցնել մարինադը, կափարիչներով փակել, բանկաները շրջել:

_Ծածկել սրբիչով և թողնել սառչի։ Պահել նկուղում կամ մառանում:

Լոլիկի մարինադ

Լոլիկը թթվում է, ինչպես տակառի մեջ, ինչի համար էլ մենք շատ ենք սիրում դրանք։

Շնորհիվ այն բանի, որ մարինադի մեջ ավելորդ բան չկա, հավելումներ և համեմունքներ չկան, լոլիկը բնական համ ունի, ինչը նրանց այնքան համեղ և ախորժելի է դարձնում, սա պարզապես հիանալի խորտիկ է ձմռանը:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խառը թթու

Խնդրում ենք Գնահատեք