Լոլիկի շիլա ձմռան համար. Այս պահածոն կարող է լինել արագ նախուտեստ ընթրիքի հետ

Լոլիկի շիլա Պահածոներ

Լոլիկի շիլա ձմռան համար. Այս պահածոն կարող է լինել արագ նախուտեստ ընթրիքի հետ

Ամռանը լոլիկները շատ են և մենք հասցնում ենք հագենալ, բայց ցուրտ եղանակին այս համեղ, թթվաշ բանջարեղենի պակասությունը շատ է զգացվում: Առաջարկում եմ պատրաստել լոլիկի շիլա, մեր ընտանեկան բաղադրատոմսով:

Պահածոյացված շիլա-սոուսը շատ համեղ է, այն կարելի է ավելացնել բորշչին և մսով ուտեստներին: Եվ նույնիսկ շատ համեղ է ուղղակի հացի վրա քսած ուտել: Պահածոյի համար հարմար են անգամ անորակ լոլիկները և պղպեղները: Շատ համեղ է, պարզ և արագ:

Լոլիկի շիլա

Լոլիկի շիլա ձմռան համար. Անհրաժեշտ բաղադրիչները

_Լոլիկ — 5 կգ

_Սոխ — 2 գլուխ

_Կծու պղպեղ — 0,5 հատ

_Բուլղարական պղպեղ — 0.5 կգ

_Գազար — 0,4 կգ

_Սխտոր — 6 պճեղ

_Կանաչի — 1 մեծ փունջ (մաղադանոս, նեխուր)

_Շաքար` ըստ ճաշակի և ցանկության

_Քացախ՝ ըստ ցանկության

_Աղ — 1,5 ճաշի գդալ

_Դափնու տերև — 2 հատ

_Համեմի սերմ — 0.5 թեյի գդալ

_Աղացած սև պղպեղ — 0.5 թեյի գդալ

_Հունական համեմունքներ — 1 ճաշի գդալ

Լոլիկի շիլա

Լոլիկի շիլա ձմռան համար. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Լոլիկը մանրացնել մսաղացով կամ բլենդերով:

_Ցանկացած եղանակով կտրատել սոխը, բուլղարական պղպեղը և կծու պղպեղը: Ամեն ինչ խառնել:

_Դնել խառնուրդը կրակի վրա և մինչ այն եռա, ստերիլիզացրեք բանկաները և մանրացրեք մաղադանոսը:

_Ավելի լավ է միանգամից ավելացնել 1 ճաշի գդալ աղ և խառնել:

_Եռալուց հեռացնել փրփուրը և եփել 25 րոպե: Այժմ ավելացնել ավելի շատ աղ: Ավելացնել շաքար, համեմունքներ:

_Խառնել և ավելացնել մանրացված մաղադանոսը: Կանաչիները ձեր ցանկությամբ ավելացրեք: Թող պահածոն եփվի 5-7 րոպե և կարող եք լցնել բանկաների մեջ:

_Այժմ բանկաներում լցված տաք լոլիկը փակել կափարիչներով:

_Գլխիվայր շրջել բանկաները և թող սառչեն: Այնուհետև դասավորել դարակներում՝ պահեստավորման համար:

Լոլիկի շիլա

Կարող եք ձմռանն այս պահածոն օգտագործել որպես սոուս մսեղենի հետ մատուցելու համար:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ սոուս մսային ուտեստների համար

Խնդրում ենք Գնահատեք