Լոլիկի պահածո. Այս աղցանն իր հրաշալի բույրով և համով կզարդարի ձեր սեղանը

Լոլիկի պահածո Պահածոներ

Լոլիկի պահածո. Այս աղցանն իր հրաշալի բույրով և համով կզարդարի ձեր սեղանը

Ներկայացնում ենք մեղրով համեմվող, արագ պատրաստվող, կծու և անուշաբույր նախուտեստ, որը պատրաստ է արդեն իսկ հաջորդ օրը, այն ձեզ հաստատ դուր կգա:

Լոլիկի պահածո

Լոլիկի պահածո. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Լոլիկ 1 կգ
  • Սոխ 4 հատ
  • Սխտոր 6 — 7 պճեղ
  • Կիտրոնի հյութ 4 ճաշի գդալ
  • Բուսական յուղ 7 ճաշի գդալ
  • Ռեհան 1 թեյի գդալ
  • Պապրիկա 1 թեյի գդալ
  • Աղ 1 թեյի գդալ
  • Մեղր 3 ճաշի գդալ

Լոլիկի պահածո Աչուչուկ

Լոլիկի պահածո. Պատրաստման եղանակը

  1. Լվանալ բանկաները մանրակրկիտորեն, ստերիլիզացնել դրանք:
  2. Լվանալ լոլիկը, չորացնել թղթե սրբիչներով և կտրել 5 մմ հաստության շերտերով:
  3. Պետք է սոխը նույնպես կտրել շերտերով:
  4. Հիմա դասավորել շերտերով` լոլիկ, ապա սոխ, և այդպես շարունակել մինչև վերև: Պարբերաբար դնել սխտորի պճեղները: Սոխի շերտը պետք է լինի վերջինը:
  5. Մարինադի համար խառնել մեղրը և բուսական յուղը, կիտրոնի հյութը, պապրիկան ​​և ռեհանը, աղը: Խառնուրդը լավ խառնել:
  6. Մարինադը լցնել բանկաների մեջ, լավ թափահարել այնպես, որ այն հագեցնի բանջարեղենների բոլոր կտորները, ծածկել կափարիչով և դնել սառնարանը:

Լոլիկի պահածո

Նման լոլիկները պատրաստ կլինեն 1 — 2 ժամ հետո, բայց, եթե դուք գոնե մեկ օր սպասեք, ժամանակ առ ժամանակ թափահարեք բանկան, ապա կվայելեք նախուտեստի շատ կծու համը, որը իդեալական է ցանկացած մսամթերքի և ձկան ուտեստի հետ:

Բար ախորժակ:

Տեսանյութ

Աղցան ֆաթուշ լիբանանյան խոհանոցից 

Խնդրում ենք Գնահատեք