Այս բաղադրատոմսով Լոլիկի պահածոն ավելի շատ նման է դասական, տակառի մեջ դրած թթվի։
Դրանք նույնքան խիտ են, բուրավետ, մի փոքր թթվայնությամբ և քաղցրությամբ, պարզապես հիանալի խորտիկ:

Լոլիկի պահածո. Անհրաժեշտ բաղադրիչները
_Լոլիկ 2 կգ
_Սխտոր 9 պճեղ
_Մաղադանոս 1 փունջ
_Պղպեղի հատիկներ 30 հատ
_Աղ 1 թեյի գդալ
_Շաքարավազ 2 ճաշի գդալ
_Քացախ 9% 2 ճաշի գդալ
_Բուսական յուղ 2 ճաշի գդալ

Լոլիկի պահածո. Պատրաստման եղանակը
_Պինդ լոլիկ ընտրել, գեղեցկության և ախորժելիության համար կարող եք վերցնել կարմիր, դեղին և վարդագույն լոլիկ:
_Լոլիկը կտրատել երկու մասի։
_Սխտորը շերտերով կտրատել:
_Կանաչիները լավ լվանալ և կտրատել:
_Մաքուր բանկաների մեջ լցնել լոլիկը մինչև կեսը, սխտորը, մաղադանոսը, կարող եք ավելացնել նաև սամիթ և ռեհան, յուրաքանչյուր բանկայի մեջ գցել 10 հատ պղպեղի հատիկ և նորից ավելացնել լոլիկ։
_Բանկաները լցնել եռման ջրով, ծածկել կափարիչներով և թողնել 15 րոպե։
_Բանկաներից ջուրը դատարկել կաթսայի մեջ, ավելացնել աղը, շաքարավազը, քացախը և հաշվի առնելով, որ դրանց քանակը նշված է 1 բանկայի համար։
_Այսպիսով, պետք է լցնել 6 ճաշի գդալ շաքարավազ, 3 թեյի գդալ. աղ, 6 ճաշի գդալ քացախ։
_Յուրաքանչյուր տարայի մեջ լցնել բուսական յուղը և ավելացնել եռացող մարինաջուրը։
_Կափարիչներով փակել, շրջել բանկաները, ծածկել սրբիչով և թողնել, մինչև սառչի:
_Պահել նկուղում կամ մառանում:

Լոլիկը պարզապես շքեղ է, հիանալի են կոտլետների կարտոֆիլի պյուրեի, բանջարեղենով խաշած բրնձի և թխած ձկան հետ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Խառը թթու







