Լոլիկն իր հյութի մեջ. Համեղ պահածո առանց քացախի և ստերիլիզացման

Լոլիկն իր հյութի մեջ Պահածոներ

Ես ձմռան համար շատ եմ փակում Լոլիկն իր հյութի մեջ և բոլորին խորհուրդ եմ տալիս պատրաստել:

Նման լոլիկները կարող են օգտագործվել պիցցայի, բորշչի պատրաստման, տարբեր ճաշատեսակների հավելումների համար, որտեղ անհրաժեշտ է օգտագործել լոլիկի հյութ կամ մածուկ։

Լոլիկն իր հյութի մեջ

Լոլիկն իր հյութի մեջ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

_ լոլիկ

_ աղ 1 ճաշի գդալ

_ շաքարավազ 3 ճաշի գդալ

_ սխտոր, կանաչիներ, համեմունքներ ձեր ճաշակի և ցանկության համաձայն

Լոլիկն իր հյութի մեջ Լոլիկն իր հյութի մեջ

Լոլիկն իր հյութի մեջ. Պատրաստման եղանակը

_ Վերցրեք հյութալի, փափուկ, մսոտ լոլիկներ հյութի համար:

_ Լոլիկի մյուս մասը պինդ սորտերի, անվնաս պտուղներ պիտի լինեն։

_ Մաքուր բանկաների մեջ պինդ լոլիկները դնել՝ պոչերը հանելուց հետո։ Լոլիկները կարող եք ամբողջությամբ կամ կտրատած դնել:

_ Փափուկ լոլիկը բլենդերով հարել խյուսի աստիճան։ 1 լիտրանոց բանկայով լոլիկի համար անհրաժեշտ կլինի մոտ մեկ լիտր լոլիկի հյութ։

_ Լոլիկների վրա լցնել եռման ջուր, ծածկել կափարիչներով և թողնել 15 րոպե։

_ Քամել ջուրը և նորից լցնել եռման ջուր, թողնել 7 րոպե։

_ Ջուրը քամել։

_ Լոլիկի հյութը հասցնել եռման աստիճանի, ավելացնել աղ ու շաքարավազ, եփել մոտ 5 րոպե։ Այս փուլում հյութը բուրավետ դարձնելու համար կարող եք ավելացնել տարբեր համեմունքներ, սխտոր, կանաչիներ։

_ Լցնել լոլիկի հյութը բանկաների մեջ, փակել կափարիչները, շրջել բանկաները գլխիվայր և սրբիչով ծածկած թողնել, մինչև սառչեն:

Լոլիկն իր հյութի մեջԼոլիկն իր հյութի մեջ

Պահածոները կարող եք պահել նկուղում կամ մառանում:

Շատ բուրավետ, լոլիկը բնական համով, ուղղակի իսկական հաճույք է։ Պարզապես փորձեք մի քանի բանկա պատրաստել, ձեզ անպայման դուր կգա այս բաղադրատոմսը։

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք