Լոլիկով աղցանը հրաշալի է ստացվում:
Շատերը լոլիկ են գնում ամբողջ տարին և հաճախ բախվում են այն փաստի հետ, որ լոլիկը պարզապես հոտ ու համ չունի, հատկապես հենց գարնանը։
Եթե ձեր գնած լոլիկը նույնպես այնքան էլ չի գոհացնում, դրանք կարող եք օգտագործել նման օրիգինալ խորտիկ պատրաստելու համար։

Լոլիկով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Լոլիկ 400 գր
_Սոխ 40 գր
_Քաղցր պղպեղ 100 գր
_Սխտոր 2 պճեղ
_Կանաչի, չոր կանաչիներ, համեմունքներ, աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
_Բուսական յուղ 2 ճաշի գդալ

Լոլիկով աղցան. Պատրաստման եղանակը
_Ընտրել մանր և ամուր լոլիկներ, կտրել դրանք մեծ կտորներով:
_Կտրել սոխը բարակ կիսաօղակներով և խառնել լոլիկի հետ։
_Քաղցր պղպեղը կտրատել և սխտորի հետ միասին բլենդերով մանրացնել։
_Լցնել աղն ու պղպեղը, կանաչիները, համեմունքները, բուսայուղը, զանգվածը նորից խառնել։
_Լոլիկների և սոխի վրա լցնել սոուսը, խառնել, ծածկել և մի երկու ժամով դնել սառնարանը, որպեսզի լոլիկը և սոխը լավ մարինացվեն։
_Կարելի է անմիջապես մատուցել, բայց ավելի լավ է թույլ տալ, որ նախուտեստը թրմվի, իսկ լոլիկը ներծծվի բոլոր համերով և բույրերով, որպեսզի դառնա ավելի հաճելի:
_Եթե սիրում եք ավելի կծու տարբերակներ, կարելի է սոուսին ավելացնել թարմ կծու պղպեղ և ավելի շատ սխտոր:

Այս նախուտեստը կատարյալ է խորովածի, ջեռոցում թխած մսի, նոր կարտոֆիլի համար։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Շքեղ աղցան Ցեզար հատուկ սոուսով







