Լոլիկով խորտիկ. Գերազանց համով նախուտեստ ցանկացած սեղանի համար

Լոլիկով խորտիկ ԱՂՑԱՆՆԵՐ

Առաջարկում ենք պատրաստել Լոլիկով խորտիկ, որը իր համով ու բույրով կհետաքրքրացնի ձեր սեղանը:

Շատերը լոլիկ են գնում ամբողջ տարին և հաճախ բախվում են այն փաստի հետ, որ լոլիկը պարզապես հոտ ու համ չունի, հատկապես ձմռանը և գարնան սկզբում։ Նման դեպքերի համար կարող եք վերցնել այս բաղադրատոմսը, որով կունենաք օրիգինալ խորտիկ։

Լոլիկով խորտիկ

Լոլիկով խորտիկ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

_ լոլիկ 400 գ

_ սոխ 40 գ

_ քաղցր պղպեղ 100 գ

_ սխտոր 2 պճեղ

_ կանաչի, չոր համեմունքներ, աղ, պղպեղ

_ բուսական յուղ 2 ճաշի գդալ

Լոլիկով նախուտեստ

Լոլիկով խորտիկ. Պատրաստման եղանակը

_ Ընտրեք մանր և ամուր լոլիկներ, կտրել դրանք մեծ կտորներով:

_ Կտրել սոխը բարակ կես օղակներով և խառնել լոլիկի հետ։

_ Քաղցր պղպեղը կտրատել և սխտորի հետ միասին բլենդերի ամանի մեջ մանրացնել։

_ Լցնել դրա վրա աղ և պղպեղ, կանաչիներ և համեմունքներ, բուսական յուղ, նորից հարել զանգվածը։

_ Լոլիկների և սոխի վրա լցնել սոուսը, խառնել, ծածկել և մի երկու ժամով դնել սառնարանում, որպեսզի լոլիկը և սոխը լավ մարինացվեն։

Լոլիկով խորտիկ

Կարող եք անմիջապես մատուցել, բայց ավելի լավ է թույլ տալ, որ նախուտեստը թրմվի, լոլիկը ներծծվի բոլոր համերով և բույրերով, որպեսզի դառնա օրիգինալ և կծու:

Եթե ​​սիրում եք ավելի կծու տարբերակներ, կարող եք սոուսին ավելացնել թարմ կծու պղպեղ և ավելի շատ սխտոր: Այս նախուտեստը կատարյալ է խորովածի, ջեռոցում թխած մսի,  կարտոֆիլի համար։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Աղցան Ֆաթուշ

Խնդրում ենք Գնահատեք