Լոլիկով նախուտեստ. Շատ համեղ, անսովոր, օրիգինալ

լոլիկով նախուտեստ ԱՂՑԱՆՆԵՐ

Լոլիկով նախուտեստ. Շատ համեղ, անսովոր, օրիգինալ նախուտեստ: Ձեզ հարկավոր է ընդամենը սովորական լոլիկ, և կստանաք անհավանական, անկրկնելի համ: Դուք պարզապես մատները հետը կուտեք, որովհետև այս լոլիկով նախուտեստը չափազանց համեղ է:

լոլիկով նախուտեստ

Լոլիկով նախուտեստ. Մեզ պետք կլինի

  • Լոլիկ 500 գ
  • Սոխ 160 գ
  • 2 պճեղ սխտոր
  • Բուսական յուղ 4 ճաշի գդալ
  • Կիտրոնի հյութ 2,5 ճաշի գդալ
  • Ռեհան
  • Համեմունք
  • Սև պղպեղ և աղ ըստ համտեսի
  • Մեղր 1 ճաշի գդալ

լոլիկով նախուտեստ

Լոլիկով նախուտեստ. Ինչպես պատրաստել

  1. Լավ լվացված և կոթերը հանած լոլիկները մեջտեղից կտրել, իսկ եթե լոլիկը փոքր է, ապա պարզապես մի քանի տեղից պատառաքաղով անցքեր արեք:
  2. Այժմ կտրատած և պատրաստած լոլիկը տեղափոխել խորը ամանի մեջ, դրա մեջ ավելացնել կես օղակներով կտրատած սոխը:
  3. Հաջորդ քայլով անհրաժեշտ է պատրաստել սոուսը, դրա համար մի փոքրիկ ամանի մեջ պետք է խառնել բուսական յուղ, մեղր, կիտրոնի հյութ, ճզմած սխտոր, չորացրած ռեհան, սև պղպեղ և համեմունք: Խառնել ամեն ինչ մանրակրկիտորեն:
  4. Լոլիկի ու սոխի խառնուրդին աղ անել, և այդ ամենին ավելացնել սոուսը: Լավ խառնել ամեն ինչ, և թող ամանի պարունակությունը թրմվի 1-2 ժամ, բայց ավելի լավ է թողնել այն ողջ գիշերվա ընթացքում:

լոլիկով նախուտեստ

Լոլիկով նախուտեստը պատրաստ է: Սովորական լոլիկից պատրաստված ինքնատիպ և անսովոր խորտիկ: Այն շատ համեղ է, անուշաբույր և ախորժելի:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք