Լոլիկով նախուտեստ. Արագ մարինադ հաճելի հավաքույթի համար

Լոլիկով նախուտեստ ԱՂՑԱՆՆԵՐ

Այսօր ձեզ ենք ներկայացնում Լոլիկով նախուտեստի պարզ բաղադրատոմս: Բանջարեղենով արագ մարինադն այսօր դարձել է բավական տարածված բաղադրատոմս և շատ տնային տնտեսուհիներ փորձում են օգտագործել վարունգով և լոլիկով մարինադ պատրաստելու նման էքսպրես տարբերակներ:

Նախուտեստը միշտ շատ հաջող է ստացվում և համադրվում է բազմազան ուտեստների հետ, տեղին է խորովածի հետ։

Լոլիկով նախուտեստ

Լոլիկով նախուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սամիթ լավ փունջ

_Սխտոր 6 պճեղ

_Աղ 1 ճաշի գդալ

_Շաքարավազ 1 թեյի գդալ

_Պրովանսյան կանաչիներ 1 թեյի գդալ

_Համեմունք կորեական գազարի համար 1 թեյի գդալ

_Աև պղպեղ 1/3 թեյի գդալ

_Լոլիկ 6 հատ

_Կծու պղպեղ 0,5 պատիճ

_Բուսական յուղ 50 մլ

_Խնձորի քացախ 6% 3 ճաշի գդալ

Լոլիկով նախուտեստ

Լոլիկով նախուտեստ. Պատրաստման եղանակը

_Մարինադի համար ավելի լավ է վերցնել խնձորի կամ գինու քացախ, դրանք բանջարեղենին համ են ավելացնում, բայց, եթե չունեք,  օգտագործեք սովորական քացախ մի քանի կաթիլ կիտրոնի հյութով:

_Սամիթը կտրատել, սխտորը քերել քերիչով կամ անցկացնել ճզմիչով։

_Ավելացնել աղ, շաքար, պրովանսյան կանաչիներ, սև պղպեղ, համեմունք կորեական գազարի համար և ամեն ինչը լավ խառնել։

_Լոլիկների վրա խաչաձև կտրվածքներ անել ու մեջը լցնել կանաչ բուրավետ զանգվածը՝ սխտորով ու համեմունքներով։

_Լոլիկները լցնել տոպրակի մեջ, ավելացնել կծու պղպեղի մանր կտորները, ավելացնել քացախն ու բուսայուղը։

_Կապել տոպրակը և 12 ժամով դնել սառնարանը։

Լոլիկով նախուտեստ

Մարինացվելուց հետո լոլիկը շատ համեղ է, բուրավետ։ Եթե ​​սպասելու ժամանակ չկա, կարող եք անմիջապես մատուցել, պարզապես թողեք սառչի սառնարանում 30 — 40 րոպե։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կորեական աղցան գազարով և դդմիկով

Խնդրում ենք Գնահատեք