Լոլիկով սոուս. Թանձր և անուշաբույր պահածո ձմռան համար

Լոլիկով սոուս ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Լոլիկով սոուս. Թանձր և անուշաբույր պահածո ձմռան համար

Թանձր և անուշաբույր սոուս, որը հիանալի է կետչուպի համար, բորշչի լրացում է,կարող եք քսել հացին, ավելացնել բանջարեղենային և այլ ուտեստներին:

Լոլիկով սոուս

Լոլիկով սոուս. Անհրաժեշտ բաղադրիչները

_Լոլիկ 2 կգ

_Սոխ 200 գր

_Ռեհան, համեմ, օրեգանո՝ ըստ ճաշակի

_Խմելի սունելի, պղպեղ՝ ըստ ճաշակի

_Կծու պղպեղ 2 հատ

_Սխտոր 2 գլուխ

_Քացախ 9% 25 մլ

_Բուսական յուղ 50 մլ

_Աղ 1 ճաշի գդալ

_Շաքարավազ 4-5 ճաշի գդալ կամ ըստ ճաշակի

Լոլիկով սոուս

Լոլիկով սոուս. Պատրաստման եղանակը

_Լոլիկի վրա լցնել եռացրած ջուր, թողնել 4 րոպե և հեռացնել կեղևը:

_Լոլիկը մանրացնել բլենդերով կամ մսաղացով:

Հուշում. Թանձր սոուսի համար ընտրեք մսոտ լոլիկ:

_Մանր կտրատել սոխը և տապակել բուսական յուղով մինչև ոսկե դարչնագույն դառնա և թողնել սառչի:

_Բլենդերով մանրացնել սխտորը, մաղադանոսը կամ համեմը, կծու պղպեղը և սառած տապակած սոխը:

_Գազօջախին դնել լոլիկով խյուսը՝ մանրացված հավելումներով, ավելացնել բոլոր համեմունքներն ու անուշաբույր կանաչիները՝ ըստ ցանկության, աղ և շաքար լցնել:

_Եռացնել, թուլացնել կրակը և եփել մինչև 30 րոպե:

_Մանր կտրատել ռեհանն ու ավելացնել սոուսին, խառնել և եփել 10 րոպե:

_Լցնել քացախը և եփել ևս 5 րոպե:

_Սոուսը լցնել չոր և ստերիլիզացված բանկաների մեջ, փակել  կափարիչներով, շրջել և թողնել սառչի:

_Պահել նկուղում կամ պահարանում:

Լոլիկով սոուս

Սոուսը կլինի շատ համեղ, անուշաբույր և չափավոր կծու: Եթե ​​ցանկանում եք թանձր զանգված ստանալ, ապա եփեք 1,5 անգամ ավելի երկար, որպեսզի ամբողջ հեղուկը գոլորշիանա:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ սոուս մսային ուտեստների համար

Խնդրում ենք Գնահատեք