Լոլիկ սխտորով. Համեղ պահածո ձմռան համար

Լոլիկ սխտորով Պահածոներ

Առաջարկում եմ պատրաստել Լոլիկ սխտորով:

Սխտորով մարինադի մեջ լոլիկը քաղցրահամ է մնում և շատ ախորժելի: Մենք ամեն տարի նման պահածո ենք պատրաստում, և մինչև գարուն ոչինչ չի մնում նկուղում։

Մարինադը պատրաստելիս հիշեք, որ բաղադրատոմսում բաղադրիչները տրվում են 2 լիտր ջրի համար, այդպես ճիշտ կհաշվեք ծավալը։

Լոլիկ սխտորով

Լոլիկ սխտորով. Անհրաժեշտ բաղադրիչները

_ լոլիկ

_ սխտոր 1-2 գլուխ

_ ջուր 2 լ

_ շաքարավազ 150 գ

_ աղ 1,5 ճաշի գդալ

_ քացախ 70%, 1,5 ճաշի գդալ

Լոլիկ սխտորով

Լոլիկ սխտորով. Պատրաստման եղանակը

_ Լոլիկը պետք է լինի պինդ, անվնաս, որպեսզի եռացող ջրով մշակելիս չվերածվի խյուսի:

_ Պատրաստել բանկաները և կափարիչների հետ միասին մանրէազերծել։

_Քերեք սխտորը միջին քերիչով։ Յուրաքանչյուր 1 լիտր բանկայի համար պետք կլինի 1 լիքը ճաշի գդալ քերած սխտոր։

_ Ըստ ճաշակի կարելի է նաև կծու պղպեղի կտորներ դնել բանկաների մեջ։

_ Լոլիկը դնել բանկաների մեջ, լցնել եռման ջուր և ծածկել կափարիչներով։ Թողնել 20 րոպե։

_ Լոլիկները կարող եք ամբողջությամբ վերցնել՝ ատամի չոփիկով ծակելով ցողունի մասում կամ երկու մասի կտրել։

_ Տարաների ջուրը լցնել կաթսայի մեջ, համենայն դեպս ավելացնել ևս 100 մլ ջուր, ավելացնել աղ և շաքարավազ, հասցնել եռման աստիճանի։

_ Վերջում լցնել քացախը, եռացնել մեկ րոպե և մարինադը լցնել բանկաների մեջ։

_Սխտորը լցնել լոլիկի վրա, լցնել մարինադը, փակել կափարիչներով:

Լոլիկ սխտորով

Բանկաները շրջել, փաթաթել ու թողնել, որ սառչի։ Պահպանել ցանկացած զով և մութ տեղում։

Լոլիկը ստացվում է թթու բանջարեղենի վառ, սխտորային համով և բույրով։ Ցանկության դեպքում ավելացրեք ձեր սիրած համեմունքներն ու կանաչիները:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խառը թթու

Խնդրում ենք Գնահատեք