Լցոնած կարտոֆիլ պատրաստելու շատ բաղադրատոմսեր կան: Դրանք թույլ են տալիս հաճելիորեն բազմազանեցնել մեր սննդակարգը: Բայց հավանաբար դեռ չեք լսել այս պարզ բաղադրատոմսով պատրաստման եղանակի մասին:
Եթե կարծում եք, որ պետք է երկար ժամանակ չարչարվեք այս ուտեստը պատրաստելու համար, ապա դա ամենևին էլ այդպես չէ: Եթե երեկոյան կարտոֆիլ եք թխել կամ նախապես պատրաստել եք, առավոտյան արդեն հեշտությամբ կարող եք պատրաստել նոր յուրօրինակ ուտեստ:
Լցոնած կարտոֆիլ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարտոֆիլ 2-3 հատ
_Կոշտ պանիր 50 գ
_Լոլիկ 1 հատ
_Արևածաղկի ձեթ 3 ճաշի գդալ
_Մաղադանոս 1 փունջ
_Ձիթապտուղ 50 գ
_Կարագ 40 գ
_Կաթ 50 մլ
_Աղ
_Սև պղպեղ (աղացած)
_Պապրիկա
Լցոնած կարտոֆիլ. Պատրաստման եղանակը
_Լվանալ և չորացնել մեծ կարտոֆիլները: Վրան քսել արևածաղկի ձեթով և տեղադրել փայլաթիթեղով ծածկված տապակի վրա: Թխել ջեռոցում մեկ ժամ` 190-200 աստիճանի տակ:
_Դրանից հետո ստուգել կարտոֆիլի պատրաստությունը՝ դանակով ծակելով: Այն պետք է հեշտությամբ խրվի:
_Կարտոֆիլը կտրել այնպես, որ կարծես կափարիչ եք հեռացնում: Հանել և լցնել փափուկ մասը խորը ամանի մեջ:
_Պատրաստեք միջուկը. Պատառաքաղով տրորել կարտոֆիլի պյուրե, խառնել կարագի, քերած պանրի, պղպեղի, աղի, մանր կտրատված ձիթապտղի, լոլիկի, կանաչիների և կաթի հետ:
_Լցնել միջուկը կարտոֆիլային «ամանի» մեջ, վրան քսել բուսական յուղ, ցանել պղպեղ և թխել ևս 20 րոպե:
Եթե հանգստյան օրերին սիրում եք կարտոֆիլ մատուցել որպես խավարտ, ապա դա հաջորդ անգամ արեք օգտվելով այս բաղադրատոմսից: Այս ուտեստը շատ լավ հագեցնում է և ֆանտաստիկորեն համեղ է:
Լցոնած կարտոֆիլը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարտոֆիլով համեղ ու պարզ ուտեստի տարբերակ.