Լցոնած շամպինիոններ. Հյութեղ և համեղ նախուտեստ

Լցոնած շամպինիոններ. ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Լցոնած շամպինիոններ. Հյութեղ և համեղ նախուտեստ, որը երբեք չի հոգնեցնի: Շամպինյոններն այնքան բազմակողմանի են, որ դրանք կարելի է տապակել, կրեմ ապուր պատրաստել, թթու դնել, խորովել և նույնիսկ լցոնել:

Մեզ այս բաղադրատոմսի համար պետք են միայն շամպինյոնների գլխիկները, այնպես որ պետք է ընտրել մեծ գլխիկներով սնկերը: Լցոնած շամպինիոնները հիանալի տեսք ունեն տոնական սեղանին:

Լցոնած շամպինիոններ.

Լցոնած շամպինիոններ. Բաղադրիչները

  • Շամպինիոններ — 500 գր
  • Աղացած միս — 300 գր
  • Պանիր — 150 գր
  • Սոխ — 100 գր
  • Բուսական յուղ
  • Աղ
  • Աղացած սև պղպեղ

Լցոնած շամպինիոններ

Լցոնած շամպինիոններ.

Լցոնած շամպինիոններ. Պատրաստման եղանակը

  1. Լվանալ սունկը, կեղևել և ոտքերը առանձնացրեք գլխարկներից: Մանր կտրատեք սնկերի ոտքերը:
  2. Բուսական յուղով թավայի մեջ տապակել մինչև կիսով չափ պատրաստ լինելը մանր կտրատած սոխը և սնկի ոտքերը:
  3. Տապակի մեջ ավելացնել աղացած միս, վրան ցանել աղացած սև պղպեղ: Տապակել մինչև պատրաստ լինի` պարբերաբար խառնելով և խոհարարական բահիկով տրորելով առաջացող գնդիկները:
  4. Պատրաստ լինելուն պես ավելացնել աղ և պղպեղ` ըստ համտեսի: Սնկի լցոնումը պատրաստ է:
  5. Այժմ ժամանակն է լցոնել սնկի գլխիկները ստացված զանգվածով:
  6. Հրակայուն ձևամանի մեջ շարել սնկերը, վրայից ցանել քերած պանիր: Ձևամանը դնել նախապես տաքացված ջեռոցում 20-25 րոպե:

Լցոնած շամպինիոններ.

Լցոնած սնկերը պատրաստ են:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դասական ժուլիեն

Խնդրում ենք Գնահատեք