Լցոնված սմբուկ. Համեղ և հագեցնող ուտեստ հունական խոհանոցից

Լցոնված սմբուկ ԱՂՑԱՆՆԵՐ

Լցոնված սմբուկ. Բանջարեղենով լցոնված սմբուկը, ստացվում է կծու, հագեցնող և շատ անուշաբույր:

Բաղադրատոմսը շատ պարզ և մատչելի է մթերքների և պատրաստման առումով:

Լցոնված սմբուկ

Լցոնված սմբուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սմբուկ 2,5 կգ

_Գազար 1 կգ

_Սխտոր 240 գ

_Լոլիկ 350 գ

_Սոխ 500 գ

_Բուսական յուղ 100 մլ

_Ջուր 2 լ

_Քացախ 1 թեյի գդալ

_Աղ 2 ճաշի գդալ

_Շաքար 2 ճաշի գդալ

Լցոնված սմբուկ

Լցոնված սմբուկ. Պատրաստման եղանակը

_Լավ լվանալ սմբուկները, կտրել պոչը և կտրվածք անել բանջարեղենի մեջտեղում:

_Լցնել սմբուկները եռացող ջրի մեջ և եփել մոտ 5 — 10 րոպե՝ կախված բանջարեղենի չափից:

_Սմբուկները դնել սառը ջրի մեջ, սառելուց հետո ջրից հանել և շարքերով դասավորել տարայի մեջ, ծածկել խոհանոցային տախտակով և ծանրոց դնել, այնպես, որ բանջարեղենից ավելորդ հեղուկը դուրս գա:

_Քերել գազարը խոշոր քերիչով, կտրել սոխը փոքր խորանարդներով:

_Նախ, գազարը բուսական յուղով եփել մինչև կիսաեփ լինի,ապա ավելացնել սոխը, խառնել և տապակել 5 րոպե:

_Կտրել լոլիկը շերտերով, լցնել զանգվածի վրա, եփել 5 րոպե:

_Կտրատել կանաչիները, մանրացնել սխտորը հարմար եղանակով և ավելացնել բանջարեղենին, խառնել և եփել մի քանի րոպե:

_Սմբուկները լցոնել բանջարեղենով և միմյանց շատ կիպ կպած դնել տարայի մեջ:

_Մարինադի համար ջրին խառնել աղ, շաքար և քացախ, եռացնել մի քանի րոպե:

_Մարինացված ջուրը լցնել տարայի մեջ, այնպես որ սմբուկները դուրս մնան:

_Վրան դնել հարթ ափսե, ապա ծանրոց և թողնել սմբուկները մարինացվեն 3 — 7 օր:

Լցոնված սմբուկ

Հուշում. Պետք է փորձել սմբուկները, և եթե 3 օր հետո համը ձեզ հարմար է, ապա տեղափոխել բանկաների մեջ, փակել կափարիչներով:

Լցոնված սմբուկը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լցոնած սմբուկ

Խնդրում ենք Գնահատեք