Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում խնձորի աջիկայի բաղադրատոմս: Իհարկե, այս աջիկան ամբողջությամբ խնձորից չի բաղկացած, պետք են նաև պղպեղ, լոլիկ և գազար, բայց քաղցր և թթու խնձորներն են դրական ազդեցությունն ունենում ներկայացվող աջիկայի համի վրա:
Աջիկան շատ համեղ է ստացվում, այն կարելի է մատուցել մսի և թռչնի հետ, ավելացնել բորշչին և շոգեխաշած ուտեստներին:

Խնձորի աջիկա պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են արևածաղկի ձեթ, բուլղարական պղպեղ, կծու պղպեղ, լոլիկ, քաղցր և թթու խնձոր, շաքար, աղ, աղացած սև պղպեղ, սխտոր:
Խնձորի աջիկա ձմռան համար. Անհրաժեշտ բաղադրիչները
_Զտված արևածաղկի ձեթ 200 մլ
_Գազար 500 գ
_Կծու պղպեղ 2 հատ
_Քաղցր պղպեղ (բուլղարական) 1000 գ
_Աղացած սև պղպեղ 1 թեյի գդալ
_Լոլիկ 3 կգ
_Շաքարավազ 5 ճաշի գդալ
_Աղ 3 ճաշի գդալ
_Սխտոր 200 գ
_Խնձոր 1 կգ

Խնձորի աջիկա ձմռան համար. Պատրաստման եղանակը
_Լվանալ պղպեղը, հեռացնել սերմերը և պոչերը:
_Լվանալ խնձորները, մաքրել միջուկը:
_Մաքրեք սխտորը:
_Մաքրել և լվանալ գազարը:
_Մաքրել կծու պղպեղը պոչերից և սերմերից:
_Աղալ բոլոր բանջարեղեններն ու խնձորները մսաղացով:
_Ավելացնել աղ, շաքար, սև պղպեղ, արևածաղկի ձեթ:
_Եփել 2 ժամ:
_Պատրաստի աջիկան լցնել նախապես մանրէազերծած բանկաների մեջ:
_Փակել կափարիչներով, թողնել բանկաները սառչեն և շարեք պահոցում:

Համեղ աջիկան պատրաստ է:
Բարի ախորժակ








