Խնձորի կարկանդակ բեզեով. Լեհական համեղ թխվածքի բաղադրատոմս

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Լեհական այս թխվածքը՝ Խնձորի կարկանդակ բեզեով այնքան էլ հայտնի չէ, որքան շառլոտը կամ ֆրանսիական շրջած կարկանդակը, բայց ոչ պակաս համեղ է։ Նրա նուրբ հիմքը և հյութալի միջուկը շքեղ համադրություն են, որը կարող է թեյ խմելն անմոռանալի դարձնել: Ասածը ստուգելը բավականին պարզ է. պարզապես անհրաժեշտ է թխել այս կարկանդակը:

Հետևեք բաղադրատոմսին և կստանաք կատարյալ փխրուն խմոր: Նուրբ բեզեի և քաղցր խնձորի հետ այն կհալվի ձեր բերանում՝ թողնելով համեղ հետհամ:

Նման աղանդեր պատրաստելու համար հարկավոր է վերցնել 23 սմ տրամագծով ձևաման, որի մեջ հնարավոր կլինի հավասարաչափ բաշխել խմորն ու ցածր կողքեր անել։ Կարկանդակի հիմքի հետ աշխատելիս ձեռքերը թրջեք սառը ջրով։ Այս դեպքում խմորը չի կպչի։

Խնձորի կարկանդակ բեզեով. Լեհական համեղ թխվածքի բաղադրատոմս

Խնձորի կարկանդակ բեզեով. Բաղադրիչներ

_Կարագ 200 գ

_Ձու 4 հատ

_Ցորենի ալյուր 150 գ

_Փխրեցուցիչ 1,5 թեյի գդալ

_Խնձոր 1 կգ

_Շաքարավազ 280 գ

_Կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ

_Կիտրոնի կեղև 10 գ

Խնձորի կարկանդակ բեզեով

Խնձորի կարկանդակ բեզեով. Պատրաստման եղանակը

_Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից։ Սպիտակուցները դնել սառնարանում, իսկ դեղնուցները հարել փափկած կարագով։

_Ավելացնել ցորենի ալյուրը փխրեցուցիչով և փափուկ, ճկուն խմոր հունցել։

_Բաժանել երկու մասի (մեկը պետք է մի քիչ մեծ լինի մյուսից)։ Փոքր կտորը դնել սառցարանում, իսկ ավելի մեծը՝ սառնարանում։

_Մաքրել խնձորները, քերել մանր քերիչով, լցնել կաթսայի մեջ։

_Ավելացնել 100 գ շաքարավազ և կիտրոնի հյութ, խառնել։

_Եփել 10-15 րոպե, մինչև հեղուկը գոլորշիանա։ Վերցնել կրակից և ավելացնել մեկ կիտրոնի քերած կեղևը, լավ խառնել։

_Խմորը հանել սառնարանից։ Բարակ շերտով տարածել թխման ամանի մեջ՝ ցածր կողքեր անելով։

_Հարել սառեցված սպիտակուցը մինչև պնդանա: Ավելացնել 180 գ շաքարավազ։ Շարունակել հարել ևս 2-3 րոպե։

Կարկանդակ հավաքելը.

_Հիմքի վրա քսել խնձորի միջուկը։ Այնուհետև խմորը հանում ենք սառցախցիկից և վրան քերել ընդհանուր քանակի կեսը։

_Լցնել հարած ձվի սպիտակուցը՝ բահիկի միջոցով հավասարաչափ տարածելով: Մնացած խմորը քերել և վրան շաղ տալ։

_45 րոպեով դնել 180 աստիճան տաքացրած ջեռոց։

Խնձորի կարկանդակ բեզեով

Թխվածքի վրա շաքարի փոշի շաղ տալ պետք չէ։ Խնձորի կարկանդակ բեզեով աղանդերը հավելյալ դեկորի կարիք չունի։ Չէ՞ որ նա արդեն անհավանական ախորժելի տեսք ունի։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լցոնած խնձոր

Խնդրում ենք Գնահատեք