Խոզապուխտով գազարով և խնձորով աղցան: Ամեն ինչ պատրաստվում է պարզ և արագ, աղցանը օրիգինալ է ստացվում, այն կարելի է առաջարկել հյուրերին՝ նույնիսկ տոնական սեղանի շուրջ։

Խնձորով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Բոքոն՝ չորահացի համար
_Խոզապուխտ 150 գր
_Գազար 1 հատ
_Խնձոր 1 հատ
_Պանիր 50 գր
_Կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ
_Սխտոր 2 պճեղ
_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

Խնձորով աղցան. Պատրաստման եղանակը
_Բոքոնը խորանարդաձև կտրատել, ցողել բուսայուղով, ցանել աղ, համեմունքներ և անուշաբույր կանաչիներ։
_Չորացնել չոր տապակի մեջ կամ ջեռոցում, որպեսզի դրանք խրթխրթան և բուրավետ լինեն:
_Խոզապուխտը կամ երշիկը կտրատել ձողիիկներով։
_Մաքրել խնձորը և կտրատել շերտերով կամ քերել կորեական գազարի քերիչով:
_Ցողել կիտրոնի հյութով։
_Խոզապուխտը խառնել խնձորի և քերած գազարի, պանրի հետ։
_Աղցանը համեմել մայոնեզով կամ թթվասերով և շաղ տալ չորահացերով։ Մատուցել անմիջապես։

Կարող եք աղցանը դնել աղցանամանի մեջ և չորահացերը դնել առանձին ափսեի վրա կամ լցնել աղցանի շուրջը։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարմիր աղցան







