Հաճելի երեկոյի համար եկեք թխենք խնձորով աշնանային կեքս դասական բաղադրատոմսով:
Գրեթե չեք գտնի այնպիսի մեկին, որ չսիրի խնձորով կարկանդակ: «Տոնական օրերին այն կարելի է թխել ամբողջ ընտանիքի համար։ Այնքան քաղցր հիշողություններ է արթնացնում»,- գրել է Ռիզ Ուիզերսփունն իր Instagram-ում:
Հայտնի դերասանուհին խորհուրդ է տալիս պատրաստել կեքսը մատուցելուց մեկ-երկու օր առաջ, քանի որ այն ժամանակի ընթացքում դառնում է ավելի հյութալի և համեղ:

Խնձորով աշնանային կեքս. Անհրաժեշտ բաղադրիչները
_3 բաժակ ալյուր
_2 բաժակ շաքարավազ
_225 գ կարագ
_3 բաժակ խնձորի սոուս
_1 ճաշի գդալ դարչին
_1 ճաշի գդալ աղացած մշկընկույզ
_1,75 թեյի գդալ սոդա
_0,5 ճաշի գդալ աղ
_1 բաժակ դեղին չամիչ
_1 բաժակ մանրացված ընկույզ
_1 ճաշի գդալ վանիլի էքստրակտ

Գլազուրի համար
_2 բաժակ բաց շագանակագույն շաքարավազ
_1/3 բաժակ 23% սերուցք
_4 ճաշի գդալ կարագ
_1 ճաշի գդալ վանիլի էքստրակտ
_1 բաժակ շաքարի փոշի
_0,5 ճաշի գդալ աղ
Խնձորով աշնանային կեքս. Պատրաստման եղանակը
Կարագը ժամանակից շուտ հանել սառնարանից, որպեսզի լավ փափկի։
23 սմ տրամագծով ձևամանը քսել կարագով և ալյուր ցանել։
_Փափկեցրած կարագն ու շաքարավազը հարել հարիչով, մինչև թեթև կրեմ ստացվի։ Ցածր արագությամբ հարելով ավելացնել խնձորի սոուսը և վանիլի էքստրակտը։
_Մեկ այլ ամանի մեջ մաղել ալյուրը, դարչինը, մշկընկույզը, սոդան և աղը և խառնել: 1/4 բաժակ ալյուրային խառնուրդը խառնել չամիչին ու ընկույզին:
_Ալյուրի խառնուրդը մի քանի քայլով ավելացնել կարագի զանգվածին՝ ամեն անգամ խմորը լավ խառնելով։ Այնուհետև ավելացնել ընկույզն ու չամիչը և խառնել բահիկով:
_Խմորը լցնել ձևամանի մեջ և թխել 1,5 ժամ, մինչև կարկանդակի կենտրոնում մտցված չոփիկը չոր դուրս գա։ Թող մի փոքր սառչի և հանել տապակից, որպեսզի ամբողջովին սառչի։
_Պատրաստել գլազուրը։ Կաթսայի մեջ խառնել շագանակագույն շաքարավազը, սերուցքը և կարագը: Խառնուրդը միջին ջերմության վրա հասցնել եռման աստիճանի, երբեմն խառնելով՝ մինչև հարթվի:
_Կրակից վերցնել և ավելացնել վանիլի մզվածքը, շաքարի փոշին և աղը։ Մանրակրկիտ խառնել։ Գլազուրը շատ արագ լցնել տորթի վրա՝ թողնելով, որ այն ազատ ծորա կողքերով։

Խնձորով աշնանային կեքսը պատրաստ է:
Բարի ախորժակ:








