Խոզապուխտով և վարունգով աղցան. Հագեցնող, բայց միևնույն ժամանակ թեթև և քնքուշ նախուտեստ: Այն կարելի է մատուցել որպես ցանկացած սեղանի խորտիկ: Բաղադրիչները շատ լավ համակցվում են միմյանց հետ. Խոզապուխտը և ձուն տալիս են հագեցվածություն, իսկ վարունգը` թարմություն է հաղորդում:
Այս աղցանի հիմնական բաղադրիչը միսն է: Հետևաբար, արժե պատասխանատու կերպով մոտենալ դրա ընտրությանը, քանի որ ամբողջ ուտեստի համը կախված է մթերքի որակից: Կարմիր մսի սիրահարների համար խորհուրդ ենք տալիս ընտրել խոզի խաշած միս: Բայց հաշվի առեք, որ հավի միսն աղցանը կդարձնի ավելի նուրբ: Ուշադրություն դարձրեք նաև վարունգին: Եթե կեղևը դառն է, ապա ավելի լավ է հեռացնել այն: Ի դեպ, ձմռանը դուք կարող եք թթու վարունգ վերցնել թարմի փոխարեն:

Խոզապուխտով և վարունգով աղցան. Բաղադրությունը
_Վարունգ 2 հատ
_Խոզապուխտ, կամ խաշած խոզի միս 200 գ
_Կոշտ պանիր 70 գ
_Ձու 1 հատ
_Մայոնեզ՝ ըստ ճաշակի
_Սամիթ՝ ըստ ճաշակի
_Սխտոր՝ ըստ ճաշակի


Խոզապուխտով և վարունգով աղցան. Պատրաստման եղանակը
_Կտրատել վարունգը և մսամթերքը բարակ շերտերով:
_Պինդ խաշած ձուն և պանիրը քերեք խոշոր քերիչով: Կտրատել սամիթը և անցկացնել սխտորը ճզմիչով: Այս բաղադրիչներն ավելացնել աղցանին, ավելացնել մայոնեզ և խառնել:
_Աղցանին կարելի է ավելացնել նաև այլ կանաչիներ: Կարգավորեք սխտորի քանակը ըստ ճաշակի, կարելի է վերցնել ավելի շատ, եթե ցանկանում եք ավելի համեղ ուտեստ ստանալ:
Ի դեպ, ամենայն հավանականությամբ հարկավոր չէ աղցանին աղ անել. Սովորաբար խոզապուխտն արդեն աղ և պղպեղ արած է:

Խոզապուխտով և վարունգով աղցանը պատրաստ է:
Բարի ախորժակ:







