Խոզապուխտ. Բաղադրատոմսի արդյունքը զարմացրեց իր համով

Խոզապուղտ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հետաքրքիր բաղադրատոմս, որը ես փորձեցի և հիմա առաջարկում եմ, որ դուք էլ փորձեք այս եղանակով խոզապուխտի պատրաստումը:

խոզապուխտ

Խոզապուխտ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խոզի կրծքամիս 1 կգ

_Ջուր 1 լ

_Աղ մոտ 80 — 100 գր

_Անուշաբույր պղպեղ 5 հատ

_Սև պղպեզ 15 հատ

Թաթախման համար

_Բուսական յուղ 1 ճաշի գդալ

_Չոր սխտոր 1 թեյի գդալ

_Պղպեղ 1 թեյի գդալ

_Նախընտրած համեմունքներ 1 թեյի գդալ

_Աղ՝ ըստ ճաշակի

խոզապուխտ

խոզապուխտ

Խոզապուխտ. Պատրաստման եղանակը

_Աղը լուծել ջրի մեջ, բոլոր նախընտրած և առաջարկված համեմունքները ավելացնել:

_Դնել մսի կտորները, հասցնել եռման աստիճանի և եփել 5 րոպե կափարիչով ծածկված և հանել, թողնել սառչի:

_Սոուսի համար լավ խառնել բոլոր մթերքները մինչև հարթվի և քսել մսի յուրաքանչյուր կտորին:

_Դրանք փաթաթել յուղաթղթով և ամբողջ գիշեր փակ տարայով թողնել սառնարանում:

խոզապուխտ

խոզապուխտ

Առավոտյան մի մասը կարող է դրվել սառնարանը՝ պահեստավորման համար, իսկ երկրորդ մասը կարելի է կտրել շերտերով և դնել սեղանի վրա, որպես հիանալի հավելում սենդվիչների համար:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք