Խոզի կողիկներ. Շատ պարզ և աներևակայելի համեղ ուտեստի բաղադրատոմս

Խոզի կողիկներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Ներկայացնում եմ ամուսնուս սիրելի եղանակով տապակած Խոզի կողիկների բաղադրատոմսը:

Շատ պարզ և աներևակայելի համեղ ուտեստը հաճույք կպատճառի բոլոր համտեսողներին, որոնց պատրաստվող մսի բույրը կկանչի խոհանոց:

Խոզի կողիկներ

Խոզի կողիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները

— 500 գր կողիկներ

— աղ

— աղացած չիլի

— աղացած սխտոր (փոշի)

— թարխուն

— ռեհան

— աղացած ապխտած պապրիկա (կարելի է փոխարինել չապխտած պղպեղով)

Սոուսի համար

— կես բաժակ կետչուպ (118 մլ)

— մի ճաշի գդալ կարմիր գինու քացախ

— 1 լիքը ճաշի գդալ շագանակագույն շաքար

 

Խոզի կողիկներ

Խոզի կողիկներ. Պատրաստման եղանակը

_Պատրաստեք կողիկները, ողողեք, չորացրեք, հեռացրեք թաղանթները և ավելորդ ճարպը մսից:

_Խառնել բոլոր համեմունքները մեկ տարայի մեջ և մանրակրկիտ շփել կողերը, որպեսզի բոլոր կողմերից համեմունքների մեջ լինեն:

_Փաթաթեք փայլաթիթեղի կրկնակի շերտով և շատ ամուր փակեք կարերը, որպեսզի հյութը դուրս չգա:

_Դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցում, թողնել մոտավորապես երկու ժամ (ժամանակաչափ միացրեք):

_Երբ երկու ժամվան մնա 15 րոպե, պատրաստեք սոուսը: Մենք պատրաստելու ենք արագ սոուս, այսինքն պետք է միայն խառնել սոուսի բոլոր բաղադրիչները

_Երբ անցել է երկու ժամ, կողիկները հանել ջեռոցից և առատորեն քսել սոուսը մի կողմից: Այժմ պետք է միացնել ջեռոցը գրիլի ռեժիմը (թույլ կրակ) և ուտեստը պահել հինգ րոպե:

_Հանել տապակը և նույնն անել մյուս կողմից:

Խոզի կողիկներ

Ուտեստը շատ համեղ և շատ բարձր կալորիականությամբ է ստացվում վառարանում թխած կարտոֆիլով:

Խոզի կողիկները պատրաստ են:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Խոզի միսը ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք