Խոզի կրծքամիսը սեփական հյութի մեջ

Խոզի կրծքամիս ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Խոզի կրծքամիսը սեփական հյութի մեջ. Ոչ մի խանութի երշիկ չի կարելի համեմատել նման համեղ մսի հետ:
Սեփական հյութով կրծքամիսն իսկական համային նրբություն է ձեր սեղանին:

Եվ մի մեծ առավելություն է այն, որ այս նախուտեստը պատրաստվում է պարզ և արագ, և այն ստացվում է բավական մատչելի` նյութական առումով:

Խոզի կրծքամիս

Խոզի կրծքամիսը սեփական հյութի մեջ. Բաղադրությունը

_Խոզի կրծքի միս առանց մաշկի և ոսկորների — 700 գ

_աղ — 1 թեյի գդալ

_աղացած սեւ պղպեղ — 1 թեյի գդալ

_կարմիր պղպեղ — 1 թեյի գդալ

_սխտոր — 5 պճեղ

_պղպեղ — 15 հատ

_դափնու տերև — 4 հատ

Խոզի կրծքամիս

Խոզի կրծքամիսը սեփական հյութի մեջ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Փռել կպչուն թաղանթը սեղանի վրա:

_Միսը դնել թաղանթի վրա և դանակով մի քանի կտրվածքներ անել մսակտորի ողջ երկարությամբ:

_Այնուհետև յուրաքանչյուր կտրվածքի մեջ տեղադրել սխտորի պճեղ: Շրջել մյուս կողմի վրա, նույնպես անել կտրվածքներ և դրանց մեջ նույնպես դնել սխտոր:

_Երկու կողմերն էլ քսել սև և կարմիր աղացած պղպեղով, աղով: Մի փոքր շփել այն ձեռքերով:

_Պարզապես դնել դափնու տերևները և հատիկով պղպեղը:

_Ծալել մսակտորը մեջտեղից և փաթեթավորել կպչուն թաղանթով:

_Թողեք այդպես մնա մոտ 1 ժամ սեղանի վրա:

_Առանց թաղանթը հեռացնելու միսը դնել սառը ջրի մեջ և եփել ցածր կրակի վրա:

_Ջրի եռալու պահից 1 ժամ եփել, կաթսան ծածկելով կափարիչով:

_Թող սառչի թաղանթի մեջ և ուտեստը պատրաստ է:

Խոզի կրծքամիս

Խոզի կրծքամիսը սեփական հյութի մեջ` պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ջեռոցում խոզի մսի պատրաստման եղանակի հետ ծանոթացեք տեսանյութում

Խնդրում ենք Գնահատեք