Խորամանկ կարտոֆիլ. Համեղ ու ախորժելի ուտեստը կարող է պատրաստել նույնիսկ անփորձ խոհարարը

Խորամանկ կարտոֆիլ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Խորամանկ կարտոֆիլ ուտեստը խաբուսիկ համ ունի: Բոլորը կարծում են, որ կարտոֆիլը սնկով է եփված, բայց իրականում, այս ուտեստի մեջ սունկ չկա։ Այս ճաշատեսակի համար մեզ պետք են սմբուկներ, որոնք շատ լավ քողարկված են։

Կարտոֆիլը ամենահայտնի կողմնակի ճաշատեսակներից է, քանի որ այս արմատային բանջարեղենից կարելի է պատրաստել հարյուրավոր ուտեստներ տարբեր ձևերով: Այսօր առաջարկում ենք կարտոֆիլ եփելու շատ պարզ, բայց միևնույն ժամանակ օրիգինալ միջոց։

Խորամանկ կարտոֆիլ

Խորամանկ կարտոֆիլ. Բաղադրիչներ

_Կարտոֆիլ 700 գ

_Սմբուկ 3 հատ

_Սոխ 1 հատ

_Սխտոր 2 պճեղ

_Սամիթ՝ ըստ ճաշակի

_Աղ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի

_Արևածաղկի ձեթ՝ ըստ ճաշակի

Կարտոֆիլով ուտեստ Կուգել

Խորամանկ կարտոֆիլ. Պատրաստման եղանակը

_Կլպել սմբուկները և կտրատել խորանարդիկներով։ Աղ անել և թողնել, որ հյութը քամվի։

_Կարտոֆիլը մաքրել և կտրատել ավելի մեծ չափերով, քան սմբուկը։

_Սոխը մանր կտրատել։

_Կարտոֆիլը դնել ջեռոցի տապակի վրա, աղ ավելացնել, բուսայուղ ցանել, խառնել և դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցը, թխել մինչև կիսաեփը։

_Այս պահին սմբուկները սոխի հետ տապակել բուսայուղի մեջ։

_Երբ կարտոֆիլը գրեթե պատրաստ է, խառնել դրանք սմբուկի հետ և դնել ջեռոցում ևս 5-7 րոպե։

_Սամիթը մանր կտրատել և սխտորը ճզմել։

_Հանել կարտոֆիլը ջեռոցից և վրան ավելացնում սամիթն ու սխտորը, ապա խառնել և մատուցել։

Խորամանկ կարտոֆիլ

Այս ուտեստն ամենևին էլ դժվար չէ պատրաստման առումով, և այն շատ արագ է եփվում, ուստի պահպանեք այն ընտանիքի համար համեղ ընթրիքի բաղադրատոմսերի ցանկում:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարտոֆիլ ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք