Խորովածի սոուս 20 րոպեում. Եթե պատրաստեք այս սոուսը կարող եք վստահորն հրաժարվել խանութի կետչուպից

Խորովածի սոուս ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Խորովածի սոուսը հորինել են ամերիկացիները, սակայն այսօր դրա պատրաստման շատ բաղադրատոմսեր կան։ Բաղադրատոմսը, որն այսօր պատրաստել է ձեզ համար ամենահեշտ և արագ տարբերակներից է։

Խորովածի սոուսը հիանալի համադրվում է մսի, հատկապես որսամսի հետ։ Եթե ​​միսը եփեք և մատուցեք այս սոուսով, ապա կհրաժարվեք դասական կետչուպներից:
Իսկ եթե բուսակեր եք կամ ծոմապահության օրեր են, կարող եք այս սոուսը վստահորեն մատուցել ցանկացած ուտեստի հետ:

Խորովածի սոուս

Խորովածի սոուս. Բաղադրիչներ

_Տոմատի սոուս 400 գ

_Տոմատի մածուկ 3 ճաշի գդալ

_Սոխ 1 հատ

_Սխտոր 3-4 պճեղ

_Վուստերյան սոուս 1 ճաշի գդալ

_Խնձորի քացախ 3 ճաշի գդալ

_Ձիթապտղի յուղ 2 ճաշի գդալ

_Շագանակագույն շաքարավազ 1 ճաշի գդալ

_Չիլի պղպեղ 1 թեյյի գդալ

_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի

_Աղ՝ ըստ ճաշակի

_Մանանեխ 2 ճաշի գդալ

Խորովածի սոուս

Խորովածի սոուս. Պատրաստման եղանակը

_Մաքրել սոխը և մանրացնել։ Նույն կերպ մաքրել և մանրացնել սխտորը։

_Տապակը դնել կրակի վրա, լցնել ձիթապտղի յուղը և տաքացնել։ Ավելացնել սոխը տապակի մեջ և տապակել մինչև կիսաթափանցիկ:

_Այնուհետև ավելացնել սխտորը և տապակել ևս 2 րոպե, տապակի մեջ ավելացնել տոմատի սոուսը և հասցնել եռման աստիճանի։

_Առանձին տարայի մեջ խառնել շաքարավազն ու մանանեխը, զանգվածի վրա լցնել 100 մլ եռման ջուր և հարել, մինչև ամբողջովին լուծվի։

_Ստացված զանգվածին ավելացնել տոմատի մածուկն ու քացախը, ամեն ինչ խառնել ու լցնել տապակի մեջ։

_Համեմել խորովածի սոուսը վուստերյան սոուսով, չիլիով և աղով և պղպեղով ըստ ճաշակի:

_Սոուսը տապակի մեջ պահել ևս 10 րոպե՝ անընդհատ խառնելով։

_Մատուցելուց առաջ թող սոուսը սառչի։

Խորովածի սոուս

Անպայման փորձեք պատրաստել և տոնական սեղանին մատուցել այս սոուսը։ Մթերքների այս համադրությունը կտա այն համեղ նոտան, որ կուրախացնի ձեր հյուրերին:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խորովածի սոուս մսեղենի համար

Խնդրում ենք Գնահատեք