Շատ հյութալի, փափուկ, բուրավետ խոզի կողիկներ խորովածի փոխարեն՝ կարտոֆիլի խավարտով։
Այս շքեղ ուտեստի համի գաղտնիքը մարինադի մեջ է։

Խորովածի փոխարեն. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խոզի կողիկներ կամ միս 2 կգ
_Կարտոֆիլ 6 հատ
_Բուլղարական պղպեղ և լոլիկ ըստ ճաշակի
_Սոխ 2 հատ
_2 պճեղ սխտոր՝ տրորած աղով ըստ ճաշակի և 2 ճաշի գդալ բուսական յուղով
Մարինադի համար
_Ջուր 100 մլ
_Տոմատի մածուկ 1 ճաշի գդալ
_Պապրիկա, խմելի սունելի՝ ըստ ճաշակի
_Կարմիր և սև պղպեղ՝ ըստ ճաշակի
_Համեմի սերմ 1 թեյի գդալ
_Օրեգանո 1 թեյի գդալ
_Ռեհան 1 թեյի գդալ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

Խորովածի փոխարեն. Պատրաստման եղանակը
_Խոզի կողերը կամ միսը կտրատել մասերի։
_Խառնել մարինադի բոլոր բաղադրիչները և քսել կողերի վրա և ամեն ինչ լավ խառնել, ծածկել և թողնել 30 րոպե, ավելի լավ է՝ ավելի երկար։
_Կարտոֆիլը կտրատել շերտերով և համեմել աղով տրորած սխտորով։
_Սոխը, լոլիկն ու քաղցր պղպեղը կտրել ըստ ցանկության:
_Վերցնել փայլաթիթեղը, կտրել այնքան կտորներով, որքան ուտեստի չափաբաժիններ պիտի պատրաստեք հյուրերի համար։
_Փայլաթիթեղի յուրաքանչյուր կտորի մեջ դնել մի զույգ կողիկներ, մի քանի կարտոֆիլի կտոր, լոլիկի, սոխի և քաղցր պղպեղի կտորներ, ծածկել փայլաթիթեղով և դնել ջեռոցի տապակի մեջ:
_Ջեռոցը տաքացնել 200 աստիճանով և թխել մոտ 1 ժամ։

Հուշում. Յուրաքանչյուր բաժնի մեջ կարող եք դնել ցանկացած քանակությամբ կողիկներ, բանջարեղեն և կարտոֆիլ։
Մատուցելիս պարզապես բացեք փայլաթիթեղը, դնել ափսեի վրա և մսի վրա ցանել կտրատած կանաչիներ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Անչափ համեղ մսով պիրոգ







