Խորտիկ Միմոզա. Ձկան պահածոյով համեղ ու քնքուշ նախուտեստ

Խորտիկ Միմոզա ԱՂՑԱՆՆԵՐ

Խորտիկ Միմոզա. Ձկան պահածոյով համեղ ու քնքուշ նախուտեստ

Գնդիկներով այս խորտիկը հարմար ու շատ գեղեցիկ ուտեստ է: Կարող եք ընտրել դրա պատրաստման բաղադրիչները, ձեր ցանկությամբ: Տնական այս խորտիկի շնորհիվ կերաշխավորվի հյուրերի հիացմունքը ձեր խոհարարական ունակություններով:

Այսօր մենք խորհուրդ ենք տալիս համատեղել երկու բաղադրատոմս` Միմոզա աղցան և խորտիկ գնդիկներ: Արդյունքն անպայման կուրախացնի ձեզ:

Խորտիկ Միմոզա

Խորտիկ Միմոզա. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Թունոսի պահածո 200 գ
  • Կարտոֆիլ 1 հատ
  • Գազար 1 հատ
  • Ձու 2 հատ
  • Կոշտ պանիր 70 գ
  • Կանաչ սոխ 30 գ
  • Քնջութ 4 ճաշի գդալ
  • Սոյայի սոուս 1 ճաշի գդալ
  • Թթվասեր 2 ճաշի գդալ

Խորտիկ Միմոզա

Խորտիկ Միմոզա. Պատրաստման եղանակը

  1. Առաջին հերթին եփել կարտոֆիլը, գազարն ու ձվերը մինչև պատրաստ լինելը: Սառեցնել մթերքները, կեղևը հեռացնել:
  2. Բացել ձկան պահածոն (թունոս կամ այլ ձուկ), լցնել խորը ամանի մեջ, տրորել պատառաքաղով:
  3. Կարտոֆիլը անցկացնել խոշոր քերիչով, իսկ գազարը՝ մանր քերիչով: Նախապատրաստած բանջարեղենն ավելացնել ձկներին, խառնել ամեն ինչ:
  4. Դրանից հետո ավելացնել մանր քերիչով անցկացված կոշտ պանիրն ու ձվերը: Նորից ամեն ինչ լավ խառնել:
  5. Լավ լվանալ և մանր կտրատել կանաչ սոխը, ավելացնել մնացած բաղադրիչներին:
  6. Դրանից հետո ավելացնել սոյայի սոուս, թթվասեր: Մթերքները մանրակրկիտ խառնել մինչև միատարր զանգված ստացվի, դրանից պատրաստել ընկույզի չափ գնդիկներ:
  7. Քնջութի սերմերը թույլ շագանակագույնի աստիճան բովել, թաթախել գնդիկները դրա մեջ:

Խորտիկ Միմոզա

Դասավորել ուտեստը մատուցման ափսեի վրա և զարդարել ըստ ձեր ճաշակի:

Խորտիկ Միմոզան պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ձկան պատրաստման եղանակ

Խնդրում ենք Գնահատեք