Ուզում ենք պատմել Խրթխրթան աղցան պատրաստելու եղանակի մասին: Այն պատրաստելու համար ոչ մի բաղադրիչ պետք չէ նախապես եփել:
Սովորաբար աղցաններ պատրաստելու համար հարկ է լինում նախապես բաղադրիչներից մեկը կամ մի քանիսը եփել։ Առաջին հայացքից թվում է, որ այս խնդիրը ինչ-որ բարդություն չէ։ Բայց երբեմն արագ խորտիկի կամ նախաճաշի համար դուք ընդհանրապես ժամանակ չեք ունենում եփել միս, ճակնդեղ կամ կարտոֆիլ:
Պարզ ուտեստների բաղադրատոմսերը միշտ գրավել են մարդկությանը: Ուստի զարմանալի չէ, որ այժմ մենք ունենք շատ արագ պատրաստվող ուտեստներ։ Միեւնույն ժամանակ, դրանք բաղկացած են մատչելի մթերքներից:
Խրթխրթան աղցան. Բաղադրությունը
_թթու վարունգ — 1 հատ
_պահածոյացված եգիպտացորեն — 150 գ
_թարմ վարունգ — 1 հատ
_պահածոյացված ոլոռ — 150 գ
_գազար — 1 հատ
_երշիկ — 150 գ

Խրթխրթան աղցան. Պատրաստման եղանակը
_Մարինացված և թարմ վարունգը, ինչպես նաև երշիկեղենը կտրատել բարակ մանր ձողիկներով։
_Մանրացրեք գազարը քերիչի խոշոր կտրիչների վրա։ Վարունգը նույնպես կարող եք քերել, միայն թե մանրացնելուց հետո այն պետք է քամել ավելորդ հեղուկից։
_Ափսեի մեջ դնել առանձին-առանձին դնել թթու և թարմ վարունգը, պահածոյացված ոլոռն ու եգիպտացորենը, գազարն ու երշիկը։
_Բաղադրիչներին ավելացնել մայոնեզ կամ թթվասեր, մանրակրկիտ խառնել։
_Արդյունքում մենք կունենանք արագ աղցան, որը պատրաստ կլինի 5 րոպեում։

Աղցանի համար առաջարկում ենք վերցնել տնական մայոնեզ, քանի որ այն ավելի առողջարար կդարձնի ուտեստը։
Բարի ախորժակ:







