Խրթխրթան գազարով պահածո. Ձմռան համար պատրաստեք կորեական ոճի այս աղցանը 

Խրթխրթան գազարով պահածո Պահածոներ

Կորեական ոճով Խրթխրթան գազարով պահածո պատրաստեք և սրա մի բանկան կարող է փրկել ցանկացած անսպասելի խնջույք: Սա ունենալով պահոցում՝ դուք առանց համեղ խորտիկի չեք մնա։ Փակեք ձմռան համար այս կծու աղցանը և չեք զղջա:

Չափավոր կծու նախուտեստն իդեալական է ցանկացած կողմնակի ճաշատեսակի համար: Եվ հիշեք, որ նման խրթխրթան աղցանը հիանալի հավելում կծառայի բրնձին։

Որպեսզի նախուտեստը աներևակայելի կծու և հյութալի լինի, թողեք մնա մի քանի ժամ սենյակային ջերմաստիճանում։ Ժամանակ առ ժամանակ խառնել աղցանը: Երբ այն բավականաչափ հյութ արձակի և լավ հագեցած լինի համեմունքներով, լցրեք բանկաների մեջ։

Խրթխրթան գազարով պահածո

Խրթխրթան գազարով պահածո. Բաղադրիչներ

_Վարունգ 1 կգ

_Ցուկկինի 1 կգ

_Կորեական գազար 700 գ

_Քացախ 100 մլ

_Արևածաղկի ձեթ 100 մլ

_Աղ 1 ճաշի գդալ

_Շաքարավազ 50 գ

_Կորեական գազարի համեմունք 30 գ

_Մաղադանոս 1 փունջ

_Սխտոր 8 պճեղ

Խրթխրթան գազարով պահածո

Խրթխրթան գազարով պահածո. Պատրաստման եղանակը

_Լվանալ երիտասարդ դդմիկը, մաքրել և քերել կորեական գազարի քերիչով կամ կտրատել շերտերով:

_Վարունգը լավ լվանալ, կտրել ծայրերը, մանրացնել փոքր ձողիկներով կամ շերտերով՝ զիգզագ դանակով:

_Մաքրել գազարը, քերել կորեական գազարի քերիչով։

_Կանաչին մանրացնել, սխտորն անցկացնել մամլիչով, ավելացնել դրանք բանջարեղենի մեջ:

_Լցնել արևածաղկի ձեթ և քացախ 9%-ոց:

_Ավելացնել շաքարավազ, աղ և կորեական գազարի համեմունք:

_Լավ խառնել և թողնել սենյակային ջերմաստիճանում 3 ժամ՝ երբեմն խառնելով։

_Աղցանը լցնել ստերիլիզացված բանկաների մեջ, ավելացնել արտազատված հյութը։

_Ծածկեք բանկաները կափարիչներով և դնել սառը ջեռոցում։

_Պահել դրանք այնտեղ 20 րոպե՝ 150 աստիճան ջերմաստիճանում:

_Այժմ բանկաները հանել ջեռոցից։

_Կափարիչներով ամուր փակեք: Շրջեք գլխիվայր և փաթաթեք սրբիչով։

Թողնել մինչև ամբողջովին սառչի։

 

Խրթխրթան գազարով պահածո. Ձմռան համար պատրաստեք կորեական ոճի այս աղցանը 

Լավ մարինացված բանջարեղենն անկասկած կգրավի ձեզ իր խրթխրթան լինելով և անգերազանցելի բույրով:

Խնդրում ենք Գնահատեք